«Եկել է փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը»

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլշևիզմ առանց սոցիալիզմի Վերջը պարզվեց, թե որն է անցումային արդարադատությունը, անցումային արդարադատությունը էն է, որ դատարանները «օպտիլամացնում» են, տեղը ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատավոր լինում։ Այսպես, վարչապետը ասում է, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. «Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։ Չէ, Փաշինյանը բոլշևիկ չի, հավասարությանը չի հավատում, միայն բիզնես, նա ընդհանարապես դեմ է էքսպրոպրիացիային, դեմ է ձեռնարկությունների պետականացմանը, հակառակը, եղածներն էլ ուզում է բաժնետոմսերով վաճառել մասնավորին, և կողմ է սեփականությանը, առավել ևս ահավոր կողմ է խոշոր սեփականությանը, հավատացյալ է, որ միայն մասնավոր սեփականությամբ է հնարավոր տնտեսություն, խոշոր սեփականատերերին խնդրում է որ Հայաստանում ներդրումներ անեն։ Ուղղակի ոչ բոլորի սեփականությանն է կողմ, միայն նրանցը ովքեր հակառակորդ չեն։ Իսկ եթե հակառակորդ են, քննադատում են իրեն, քաշվան։ Այլևս ինչ-որ մեկին ճնշելու համար կարիք չի լինի զոռով վկա բստրել, հետո ստիպված վկային փոխհատուցել պաշտոնով կամ ուրիշ բանով։ Օրինակ, եթե ասես՝ Նիկոլ Փաշինյանը անձնական հարցերը լուծելու համար Սիրիա զորք ուղարկեց, փոխարենը Ռուսաստանի հետ հարաբերությունները չլավացան, իսկ ԱՄՆ-ն էլ հանեց Հայաստանի դեմ, էլ Սիլվա Համբարձումյանի կարիքը չի լինի որ քո դեմ կաշառքի ցուցմունք տա, կաշխատացնեն մեղավորության կանխավարկածը՝ կնայեն ունեցվածքիդ՝ էս բնակարանը քեզ որտեղի՞ց, որ տենց մեծ֊մեծ խոսում ես, ու վերջ։ Իսկ եթե Փաշնյանի ականջի համար հաճելի խոսքեր հնչեն, ապա ոչ միան չեն դիպչի ունեցվածքին, այլև նրա ֆավորիտը կդառնան, ինչպես, օրինակ, նրա խորհրդական գեներալ Արշակ Կարապետյանի ունեցվածքը այլևս ապօրինի չի, քանի որ նա հաճելի բաներ է ասել մարտի 1-ի գործի շրջանակներում։ Եկել է մեղավորության կանխավարկածից փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը»։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am