Անկախ մեր քվեարկությունից, մնալու ենք ձեր համախոհը. Ն. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ անկախ ամեն բանից իրենք մնալու են իշխանության կողքին և աջակցելու տնտեսական հեղափոխության հարցում: «Այս երեք օրերի քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերները ներկայացրեցինք, թե ինչպես ենք տեսնում հանրային բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացրած տնտեսական հեղափոխության ծրագիրը, այն պետք է լիներ հեղափոխական:  Մեծամասնության պատգամավորների ելույթներում ամեն երրորդ բառը Փաշինյանի իշխանության բարձր լեգիտիմություն բառն էր, ես ինձ թույլ տամ մի քիչ խմբագրել և ասել՝ Փաշինյանի անձի բարձր լեգիտիմությունը, և այդ լեգիտիմությունը հաշվի առնելով է, որ ասում ենք՝ այն ինչ ներկայացրել եք որպես կառավարության ծրագիր, վախվորած է ու զգուշավոր: Այնքան զգուշավոր, որ եթե 5 հազար անգամ կրկնենք՝ ունենք բարձր լեգիտիմություն, դա չի լուծելու տնտեսական սոցիալական խնդիրների այն բեռը, որը լուծելու համար ժողովուրդը ձեզ տվեց այդքան բարձ քվե: Սակայն անգամ դուք, պարո՛ն վարչապետ, վստահության այդքան բարձր ռեսուրսով չեք կարողանալու տևական ժամանակ ձեր ուսերին տանել չլուծված խնդիրների այն բեռը, որի լուծմանը ՀՀ հպարտ քաղաքացին սպասում է արդեն մի քանի ամիս, այդ համբերությունը վստահեցնում եմ, հավերժ չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը: Այնուհետև հավելեց. «Ես վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց կսկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որին հավատացել է ապրիլ-մայիս ամիսներին: Մենք ձեր համախոհներն ենք, ԲՀԿ-ի նպատակը տնտեսական հեղափոխությանը նպաստելն է, դրա համար կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել: Բնականաբար, այդ առաջարկների արձագանքից կախված կլինի ԲՀԿ քվեարկությունը: Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, դեմ ենք քվեարկելու կառավարության ծրագրին: Անկախ մեր քվեարկությունից, պարոն վարչապետ, մնալու ենք ձեր համախոհը, անելու ենք առավելագույնը, որ քաղաքական հեղափոխության արժեքները կապիտալիզվացվեն տնտեսական հեղափոխության»,-եզրափակեց նա:

 

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am