Նոր բունտ է հասունանում Արմավիր քաղաքում

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցի դիմաց Արարատյան 5-րդ շենքի, ժողովրդին հայտնի «Կանսերվի» թաղամասի բակում ԽՍՀՄ տարիներից գործող նկուղային ավտոտնակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների և դպրոցականների համար։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նկուղային ավտոտնակներում տիրում է, բառիս բուն իմաստով՝ հակասանիտարական վիճակ։ Հատվածը վերածվել է մինի աղբանոցի ու իր գարշահոտությունը տարածում է ողջ թաղամասում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «Սովետի ժամանակ էս վիճակը չէր, անգամ պահակ է եղել։ Իսկ հիմա տիրում է գարշահոտություն, ու գարշահոտը շնչում ենք ոչ միան մենք, այլ նաև դպրոցում սովորող երեխաները։ Բազմաթիվ անգամ դիմել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա։ Սակայն ոչ մի օգուտ։ Նույն վիճակն է։ Ասում են, թե իրավիճակ է փոխվել, ու նմանատիպ հարցերին հրատապ լուծում են տալիս։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Միակ փոփոխությունն այն է, որ օր-օրի ավելի վտանգավոր է դառնում նշված հատվածում հակասանիտարական վիճակը։ Օրեր առաջ դիմել ենք Արմավիրի քաղաքապետարան, քաղաքապետի տեղակալը պատասխանել է, թե դա մեր գործը չի, այդ հատվածում խաղահրապարակ ենք սարքելու։ Լրիվ «շիզոֆրենիկ» պատասխան։ Ո՞վ է տեսել աղբի ու վտանգավոր հենասյուների ու պանելների վրա խաղահրապարակ կառուցեն։ Հետևանքների մասին չեն ուզո՞ւմ մտածեն։ Անգամ դիմել ենք քաղաքապետարան ու առաջարկել, որ սեփականության իրավունքով կարող են տնօրինման տալ բնակիչներին, ու մենք աչքի լույսի պես կպահենք։ Դրան էլ համաձայն չեն Արմավիրի քաղաքապետարանում։ Բա էլ ինչ անենք։ Մեր հույսը կառավարությունն է, որ գոնե էս պատկան մարմիններին զգաստացնեն, որպեսզի ի վերջո խնդիրը լուծեն։ Հակառակ դեպքում՝ եղանակաների տաքացումից հետո համաճարակ կտիրի այդ հատվածում։ Դիմել ենք նաև պատկան մարմիններին, որպեսզի դպրոցի մոտ տեղադրեն արհեստական խոչընդոտներ, որ երեխաները կարողանան անվտանգ անցնեն ճանապարհը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որոշ վայ վարորդներ կասկադյորական ձևով են վարում ավտոմեքենան, ու բոլորս ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս մտածում ենք, որ հեսա վատ լուր ենք ստանալու՝ «տեղի է ունեցել վրարեթ կամ ավտովթար»։ Խնդրում ենք գոնե այս անգամ Արմավիրի մարզպետարանի ու քաղաքապետարանի չինովնիկները միջոցներ ձեռնարկեն ու այս խնդիրը լուծեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներն ու դպրոցում սովորող երեխաների ծնողները ասում էին․ «Եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, ի նշան բողոքի ոչ թե փողոց ենք փակելու, այլ հայտարարելու ենք անժամկետ դասադուլ։ Թող այդ ժամանակ մարզպետն ու քաղաքապետը լայֆեր չմտնեն ու սրտաճմլիկ ստաստուսներ չգրեն սոցիալական ցանցերում, թե ժողովուրդը սաբոտաժ է անում»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am