Ֆրանսիայում երկու պայթյուն է որոտացել. տեսանյութ
Ապրիլի 3-ի առավոտյան Ֆրանսիայի Բորդո քաղաքում վտանգավոր բեռների փոխադրման ձեռնարկության տարածքում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները: «Նախ բեռնատարը հրդեհվեց, այնուհետեւ՝ պայթեց, ինչը շղթայական ռեակցիա առաջացրեց»,- հայտարարել է Բասն կոմունայի քաղաքապետ Ժան-Պոլ Տուրոնը:
