Սասուն Միքայելյանի հարցը վարչապետին (video)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա նշեց նաև, որ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, արդյունքում ստացվում է, որ գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը: Նույնն է նաև մսի արտահանման ժամանակ: Պատգամավորը նաև անդրադարձավ քարածուխի ու վառելափայտի ներկրման խնդիրն, որ մեր երկրում երկար տարիներ է կա, նա առաջարկով հանդես եկավ՝ կարող է բրիկետներ ներկրել: Ի պատասխան վարչապետն ասաց, որ «Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Ես հիմա Սահմանադրությամբ Կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, լայն և բուռն քննարկում է տեղի ունենում, հետո ծրագրի կատարման զեկույց է լինելու, ԱԺ-ի հետ հարցուպատասխան, բյուջեի կատարողական, բյուջեի նախագծի քննարկում: Ես անկեղծ ասացի ԱԺ նախագահին՝ եթե այս առիթները չունենայի և լինեի այն լիազորություններով հանրապետության նախագահ, այդ վիճակին չէի դիմանա, ինձ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, անհրաժեշտ է լինել այս հարթակներում, ամբիոններում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ, գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ թեպետ նախագահի համար ևս այդ հնարավորությունները կան, բայց սահմանափակ են,իսկ գյուղացիների հետ կապված մտահոգությունը կիսում է: Վառելիքի մասին վարչապետն ասաց, որ այս օրերին բնապահպանության նախարարի հետ քննարկեցին, որ վարկային քաղաքականությամբ պետք է խրախուսեն Հայաստանում խոտից, ծղոտից, թղթի մակուլատուրայից ստացվող բրեկետների և պելետների արտադրությունը, որը որպես վառելիք շատ արդյունավետ է:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am