Արտակարգ դեպք Արարատի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 13-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ գիշերային ծառայություն կատարելու ժամանակ Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ տանող ճանապարհին պոմպակայանի մոտ նկատել են առանց համարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը փորձել է փախնել, բայց դա նրան չի հաջողվել։ Ճանապարհային ոստիկանների կողմից հմուտ ու ճիշտ վնասազերծման արդյունքում նշված ավտոմեքենան վարորդով և ուղևորով բերման են ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Ոստիկանությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Մանուկյանը և ավտոմեքենայի մեջ եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Մերի Պ․-ն։ Պարզվել է նաև, որ Տ․ Մանուկյանը Շաղափ գյուղի Վ, Սարգսյան փողոցի թիվ 17 հասցեում գործող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, տնտեսական-կենցաղային իրեր և հեռուստացույց։ Ավտոմեքեան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Իսկ խանութի թալանի մասին խանութի տերը՝ Շաղափ գյուղի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Պետրոսյանը իմացել է առավոտյան, երբ նրան այդ մասին տեղեկացրել են Արարատի ոստիկանները։ Նա նույնիսկ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնել են գողին, ով չի հասցել գողացած ապրանքները պահել։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Տ․ Մանուկյանը և Մերի Պ․-ն ստորագրությամբ ազատ են արձակվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am