«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի արդարադատության նախարարության «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ նշված հարկային տարում ստացած եկամտի մասին:
Հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը, որպես դրամական միջոց, նշված հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1 700 000 ՀՀ դրամ: 2018 թվականի վերջում այդ գումարը նույն չափով պահպանվել է:
2018թ. «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 4 065 639 ՀՀ դրամ:
Վահե Պապոյանը «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը