Համբերում են ստրուկները

Իշխանություններին քծնողների հսկայական բանակը նորից սկսել է համբերություն քարոզել ժողովրդի մեջ, թե բա՝ անցած 9 ամիսները մի հաշվեք, հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ էր, հիմա նոր վերջապես ժողովրդական պառլամենտ ունեցանք, ուրեմն արդեն ամեն ինչ լավ կլինի, մնում է՝ մի քիչ էլ համբերենք, ու հետո հաստատ մեր երազած երկրում կապրենք: Ուրեմն, այդ կարգի քարոզիչներին պետք է հիշեցնել, որ համբերում են ստրուկները, իսկ ազատ քաղաքացիները ամեն աստծո օր իրենց իրավունքներին հետամուտ լինելով՝ առաջ են գնում: Միայն ավտորիտար-բռնատիրական երկրներում են մարդկանց կերակրում արդար, լուսավոր ու բարգավաճ ապագայի տեսլականով և պարտադրում սպասել ու համբերել: Իսկ նորմալ երկրներում արդարությունն ու օրենքները կիրառվում են ներկա ժամանակով՝ առանց վայրկյան իսկ հապաղման։ Տնտեսությունը նույնպես ներկա ռեժիմով են բարեփոխում ու զարգացնում, այլ ոչ թե ինչ–որ աբստրակտ տնտեսական հեղափոխությունների մասին խոսելով: Եթե տնտեսական հեղափուխություն անելու ծրագիր ունեք, ապա խնդրեմ, ներկայացրեք այն ոլորտ առ ոլորտ, բացատրեք, թե որտեղ կոնկրետ ինչ եք նախատեսում անել (էլ չեմ ասում հեղափոխել)` համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկներով ու հիմնավորումներով, կոնկրետ նախանշելով ժամկետները ու դրանց իրականացման հետևանքով սպասվելիք արդյունքների (թիվ առ թիվ) ժամկետները: Եթե չկա դա, ուրեմն այդօրինակ խոսակցություններն ուղղակի հերթական թոզ փչոցին են. կառավարության ծրագիրը դրա վառ ապացույցն է, այն ավելի շատ բարի ցանկությունների ժողովածուի տպավորություն է թողնում ու տնտեսական հեղափոխության հետ, մեղմ ասած, ոչ մի աղերս չունի: Ինչևէ, համբերություն քարոզողներին ու «թողեք՝ աշխատեն» լոզունգը ամենուրեք և ամեն ժամ կրկնողներին այս ամենը չի հետաքրքրում. ամբոխը գործում է իր տրամաբանությամբ, ավելի ճիշտ՝ անտրամաբանությամբ, որի զոհն են դառնում նորմալ քաղաքացիները, որոնց ռացիոնալ մտածողությունը ամբոխավարության պայմաններում ոչ ոքի չի հետաքրքրում: Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am