«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել, ոչ էլ՝ ցուցմունք նրա դեմ»․ Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում հերքում է տարածված տեղեկությունը, թե ինքը անձամբ կաշառք է տվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել և նրա դեմ նման ցուցմունք չեմ տվել, ես Մայրապետյան Սամվելի դեմ եմ ցուցմունք տվել։ «Մարտի 1»-ի հետ կապված էր, 2 միլիոն դոլար փոխանցում ունեի և ասում էին՝ ինչի՞ համար ես տվել, ես էլ չէի հիշում, հետո ասեցի՝ հա հիշեցի, Մայրապետյանին 2 միլիոն փոխանցել եմ կաշառքի համար։ Մայրապետյանն էլ ասաց՝ այո՛, փոխանցել ա, բայց չգիտեմ ինչի համար։ Այսինքն՝ Մայրապետյանը հաստատեց, որ փոխանցում իմ կողմից իրեն եղել է, բայց ինչի համար՝ չի ասել։ Իմ փոխանցումը փաստաթղթով հիմնավորված է։ Մայրապետյանն էլ մտերիմ ա Քոչարյանի հետ, դրա համար ինձ տարել էին հարցաքննության։ Ես գումար տվել եմ Մայրապետյանին, ես անձամբ Քոչարյանին գումար չեմ տվել։ Ես ասել եմ, որ Մայրապետյան Սամվելի հետ եմ գործ ունեցել, իրեն եմ տվել, մնացածը ի՞նչ ա եղել, ինձ չի հետաքրքրել»,-ասաց նա: Գործարարն ասաց նաև, որ իր համար նույնիսկ զարմանալի է, որ իր անունը կապվում է Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ․ «Շատ զարմանալի էր, որովհետև Մայրապետյան Սամվելի հետ իմ հարցաքննումը և առերեսումը եղել է 2018-ի հոկտեմբերի 6-ին, և ամիսներ հետո ինչու՞ է շահարկվում, ինձ հայտնի չի։ Հոկտեմբերի 6-ից մինչ օրս ես «Մարտի 1»-ի գործով չեմ հարցաքննվել։ Իմ անունը Քոչարյանի հետ կապում են Մայրապետյան Սամվելով։ Մայրապետյան Սամվելին ես ինչի՞ համար պետք ա փող տայի, երևի որպես վարկած են այդպես մտածում»։ Հարցին՝ եթե կաշառք տալու վերաբերյալ հիմք չլիներ, արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք կառաջադրվեր, տիկին Համբարձումյանը պատասխանեց․ «Դե գիտեք ինչ, հենց ամբողջ էդ գումարները որ փոխանցվել են Մայրապետյան Սամվելին, դա արդեն կասկածի տեղ ա տալիս: Մայրապետյան Սամվելը ոչ մի պաշտոնական դիրք չէր զբաղեցնում»։Ճշտեցինք, այսինքն՝ ենթադրելի է, որ Քոչարյանի՞ն է փոխանցվել այդ գումարը, Սիլվա Համբարձումյանն ասաց․ «Ինչի՞ մենակ Քոչարյանին, Սերժին էլ էին ասում։ Պրոստը գիտեք, ցավը նա է, որ Քոչարյանինը շահարկվում ա, Սերժինը չի շահարկվում, այսինքն՝ ուրեմն միտումնավոր ինձ հետ ուզում են որևէ մի բան կապել։ Երբ գործարք եմ արել, ես ասել եմ ինձանից ինչ են ուզել, ես փոխանցել եմ, իմ շնորհակալությունը հայտնել եմ, կաշառքի թեմա չի եղել։ Հիմա թե ոնց են մեկնաբանում, ի՞նչ են անում, ես չգիտեմ և այսքան ամիս հետո»։ Սիլվա Համբարձումյանի համար կասկածելի է նաև փաստը, որ ինքը հարցաքննվել է հոկտեմբերի 6-ին, նույն օրը նաև առերեսվել է Սամվել Մայրապետյանի հետ, սակայն ամիսներ անց է միայն մեղադրանք առաջադրվում։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am