Հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա. Արման Մուսինյան

Վերջին ամիսներին զգալիորեն ինտենսիվացած քարոզչական պատերազմը իշխանությունների դեմ ոչ միայն թուլանալու միտումներ չի ցուցաբերում, այլև առկա են նախադրյալները, որ դրանք առաջիկայում էլ ավելի թեժ ընթացք են ստանալու։ Նախկին իշխանությունները, նույնիսկ ջարդված, կառուցվածքային առումով տրոհված, առայժմ ունեն հսկայական ռեսուրս ցավոտ հարված հասցնելու մի կողմից իշխանությանը՝ նվազեցնելու համար նրա գործնական արդյունավետությունը, մյուս կողմից` հասարակության ժողովրդավարական հատվածին՝ նրա մեջ Հայաստանի ժողովրդավարական ապագայի հարցում կասկածներ ու հուսահատություն սերմանելու համար։

Հակաքարոզչության այս արշավում հիմնական գործիքներն են լինելու․ - Իշխանության գործունեության վերաբերյալ դեզինֆորմացիայի հնարավոր տարածումը, - Նույնիսկ պարզագույն խնդիրների քննարկումները մանիպուլյացիների ու խեղաթյուրումների դաշտ տեղափոխելը, - Փաստերի, ժամանակագրության և, վերջին հաշվով, պատմության կեղծումը, - Իշխանության անխուսափելի բացթողումների ու սխալների մաքսիմալ շահարկումը, - Իշխանական թիմի որոշ ներկայացուցիչների անփորձության ու խոսքի վրիպումների չափազանցումը և դրանից «լուրջ» հետևությունների բխեցումը, - Ժողովրդավարական օրակարգով առաջնորդվող ուժերի միջև հակասությունների մոգոնումը։ Այս, իրականում լրջագույն և երկարաժամկետ հետևանքներ ունեցող մարտահրավերին, իշխանությունն իրավունք չունի մատների արանքներով նայելու։ Համենայն դեպս, անցած ութ ամիսներին այդ ուղղությամբ ներդրված ջանքերը հեռու են բավարար լինելուց։ Կարելի է իհարկե մտածել, որ դրան խանգարել են ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքներ։ Բայց միևնույն է, նշված մարտահրավերի վտանգավոր հետևանքների ֆոնին` նույնիսկ այդ` օբյեկտիվ պատճառաբանությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Ուստի կառավարության առաջնահերթ խնդիրն է․ - Հետևողականորեն փոխել լրատվական հոսքերի հարաբերակցությունը՝ ի վնաս քարոզչական ապատեղեկատվության և խեղաթյուրումների, հասարակությանն ի ցույց դնել ապատեղեկատվության աղբյուրները, հեղինակներին: - Իշխանության հաջողության գրավականներից ոչ պակաս կարևոր է մեր պետության շուրջ երեսունամյա կեղծված պատմության միջից զատել ու հանել բոլոր խեղաթյուրումները։ Հասարակությունն ի վերջո պետք է թոթափի քոչարյանասերժական քարոզչական կեղծիքի բեռը։ Կեղծված պատմությամբ ոչ մի երկիր դեռ տեղ չի հասել։ Պետք է սկսել դպրոցական ու բուհական դասագրքերից մինչև հանրային տիրույթներում շրջանառվող ստերը։ Փաստը խեղաթյուրողին (կրկնում եմ՝ փաստը) պետք է կոչել ստախոս, որպեսզի այդ մարդն այլևս չկարողանա նայել հանրության աչքերին։ Ընդհանրապես, իշխանությունը պիտի ներդնի այն մտայնությունը՝ որ սուտն ու կեղծիքը, որ նախորդ քսան տարիներին ծլել ու ծաղկել են, այլևս տեղ չունեն մեր մեջ։ Այս ամենին պիտի ներգրավվի իշխանությունն իր ողջ թիմով։ Այլապես մեկ կամ մի քանի մարդու ջանքերն ապարդյուն կլինեն։ Իսկ հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա։ Գրել է Արման Մուսինյանը

դիտվել է 48 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am