Դիանա Գասպարյանի արձագանքը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ասֆալտապատման մասիn Հարգելի՛ համաքաղաքացիներ, Սեփական դիտարկումների արդյունքում նկատել եմ, որ քաղաքապետարանի աշխատանքից դժգոհությունները հիմնականում կապված են մեր քաղաքի ասֆալտբետոնե ծածկի վիճակի, չասֆալտապատված փողոցների, փողոցներում առկա փոսերի հետ: Սիրելի՛ էջմիածնեցիներ, ես հասկանում եմ, որ ձեր դժգոհությունները տեղին են, իսկ պահանջները՝ իրավացի, բայց նաև ցանկացած քննադատություն պետք է լինի հիմնավորված, օբյեկտիվ և ողջամիտ: Մասնավորապես, հանդիպող այն մեղադրանքները, թե նախկինում գոնե փոսալցում էին կատարում, իսկ հիմա՝ ոչ, տեղին չեն, քանի որ տարվա այս եղանակին Էջմիածնում երբեք ասֆալի փոսալցումներ չեն արվել: Ստորև ներկայացնում եմ հստակ տվյալներ. 2016 թվականին Էջմիածնում թե՛ փոսալցման, թե՛ հիմնանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 16-ից, 2017 թվականին փոսային ասֆալտապատումը մեկնարկել է ապրիլի 4-ից, իսկ հիմնանորոգման աշխատանքները՝ ապրիլի 17-ից, 2018 թվականին փոսային ասֆալտապատում իրականացվել է մարտի 15-ից, իսկ փողոցների հիմնանորոգում՝ ապրիլի 20-ից: Ես հորդորում եմ հաշվի առնել, որ ճանապարհների այս վիճակը ոչ թե մեր թերացումների, այլ նախկինում արված անորակ աշխատանքների, ինչպես նաև բնական մաշվածության հետևանք է, հետևաբար մեզ ուղղված քննադատություններն անարդարացի են: Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ մեր մարտավարությունը լինելու է հետևյալը. անել հետզհետե, քայլ առ քայլ, բայց անել կապիտալ և որակով, ինչը կծառայի երկար և չի պահանջի նոր ներդրումներ: Այդ նպատակով, այս տարի մեր համայնքն օգտվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրից, որի պարագայում կատարվող հիմնանորոգման համար պետության կողմից տրամադրվում է 45% համաֆինանսավորում, իսկ 55%-ը ներդրվում է համայնքի միջոցներից: Առաջիկայում ձեզ կներկայացվի և հանրային քննարկման կդրվի այն փողոցների ցանկը, որոնք ծրագրվում է հիմնանորոգել: Հիմնանորոգումից առաջ քերված ասֆալտը կվերամշակվի և դարձյալ կգտագործվի ամբողջովին հողածածկ փողոցների ասֆալտապատման նպատակով, Մինչ այդ, մոտ օրերս, որպես ժամանակավոր լուծում, կմեկնարկի խորը փոսերի փակման և լցոնման գործընթաց: Հուսով եմ՝ գոնե այս պարզաբանումից հետո մեզ քննադատողները կփորձեն ավելի օբյեկտիվ գտնվել և մեզ անհարկի չմեղադրել քաղաքի բազմամյա խնդիրների համար: Անողոք քննադատողներին շնորհակալ եմ, դուք մեզ մոտիվացնում եք՝ շարժվելու առաջ. բայց նաև ձեզ սրտանց ցանկանում եմ թեկուզ մեկ օրով հայտնվել ղեկավար պաշտոնում, բախվել այն հազարավոր խնդիրներին, որոնց մենք ենք բախվում, և առերեսվել միջոցների այն սղությանը, որին մենք ենք առերեսվում: Ծառայում ենք ձեզ, բայց այդ բարդ գործում ունենք ձեր աջակցության և ողջախոհության կարիքը: Բարի օր եմ մաղթում բոլորիդ»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am