«Ասֆալտին փռելու» օպերացիան շարունակվում է։ Այս գիշեր ոստիկանության դիմակավորված աշխատակիցները Թումանյան փողոցում հատուկ օպերացիա են իրականացրել և բերման ենթարկել քաղաքացիների։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից. «Զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»,-փոխանցեցին ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում է «Շինանյութի Սերգեյ» մականունով հայտնի Սերգեյ Մանուկյանի որդին՝ 23-ամյա Արման Մանուկյանը, ում մոտ զենք է հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ անցած տարեսկզբին գործարարի որդուն՝ Արման Մանուկյանին ու ազգականին առևանգել էին Ուկրաինայում։ Վերջիններս պատմել էին, որ իրենք 70 օր պահվել են շղթայված և դեմքերը փակած վիճակում։ Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ Սերգեյ Մանուկյանից պահանջել էին փրկագին՝ 5 միլիոն դոլար։ Արդեն հունվարի 21-ին նրանք ազատության մեջ էին։
Առևանգման պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ էին շրջանառվում։ Իսկ թե իրականում ի՞նչն էր պատճառը այդպես չբարձրաձայնվեց։
Հիշեցնենք՝ Սերգեյ Մանուկյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի աներն է
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը