Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի` ինչ է անում «ձախը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի` ինչ է անում «ձախը». արդեն որերորդ դեպքն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, իրենց անձնական կարծիքները հրապարակային արտահայտելով, բավական ծանր վիճակի մեջ են դնում իրենց իշխանության բերած մարդուն... Այս անգամ սկանդալի մեջ է հայտնվել ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն, ով իր ֆեյսբուքյան էջում մի լավ պատեպատ էր տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին... Այս պարագայում երկրորդական է այն հանգամանքը, որ լինելով վարչապետի խորհրդական, տիկին Ղազարյանը չի հասկացել, որ նույն Տեր-Պետրոսյանի կադրերը բավական բարձր դիրքեր են զբաղեցնում Փաշինայնի կողքին և պատահական չէ, որ նրանցից մեկը՝ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն օպերատիվորեն մեղադրել է Սրբուհի Ղազարյանին ինքնագործնեության մեջ՝ այսինք հայտարարել է, որ ինչ-որ ասել է վարչապետի խորհրդականը՝ դա իր սեփական կարծիքն է... Հենց սա է վտանգավորը... Իշխանության մեջ գտնվող անձն իրավունք չունի սեփական կարծիք արտահայտել, որը չի համապատասխանում իշխանությունների դիրքորքոշման հետ և որը կարող է սկանդալ առաջացնել... 9 ամիսը բավական ժամանակ էր, որ Փաշինյանի շրջապատը հասկանար, որ իշխանությունում լինելը թիմային աշխատանք է, որտեղ անձնական կարծիքները պետք է ստորադասվեն և առաջնայինը բոլորի համար պետք է դառնա իշխանությունների կողմից ընդունված «միակարծությունը»... Եթե՝ ոչ, ապա ստացվում է աջափսանդալ, որը կարող է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել թե՛ ներքին, որի օրինակները բազմաթիվ են, թեʹ արտաքին հարաբերություններում... Օրինակ` հարևան Իրանում բավական ըմբռնումով մոտեցան Փաշինյանի թիմակից երեսփոխանի հակաիրանական ելույթին և «չնկատեցին» այն... Այսինքն` այս անգամ «չնկատեցին»... Լավ կլինի, որ այսուհետ ՀՀ վարչապետի թիմակիցները մեկ կանոնով շարժվեն, որն ընդունելի է իրենց լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից... Այլապես ստացվում է, որ Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի` ինչ է անում «ձախը»...Սա շատ անլուրջ է և վտանգավոր... Հ.Գ. Իսկ սեփական կարծիք արտահայտելու համար, որը հակասում է պաշտոնականին, կա մեկ ելք՝ հրաժարական տալ և ազատ գրել և հայտարարել այն, ինչ մտածում ես...»:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am