«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի բուժսպասարկման մրցույթը «շահել» է կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված: Շատերի համար անսպասելի՝ մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ», այլ «Զառշեն» ընկերությունը, որը, ըստ բուժանձնակազմի, նախկինում զբաղվել է կահույքի բիզնեսով: Ըստ նույն աղբյուրների` այդ ընկերության հաղթելու գործում իր շահագրգռվածությունը չի թաքցրել կառավարությանն «առընթեր» ծառայություններից մեկը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխությունը` հարցրինք ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին։ «Գնումների գործընթացով. այն օպտիմալացվում է, դիմողները շատացել են, անգամ կարող է թանկ գնառաջարկն ընտրենք՝ ամենաօպտիմալը։ «Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով։ Ինչ վերաբերում է դիալիզի տեխնիկական սարքերի սպասարկմանը, նոր տենդեր ենք հայտարարել, չնայած չենք բացառում, որ այդ սպասարկումը կատարի հիվանդանոցը»: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքո՞վ եք առաջնորդվում։ «Ոչ, նման սկզբունքներ չկան. դա նման կլինի գիտե՞ք ինչի, որ ավտոմեքենան քանդես-բաժանես մասերի ու «տիրես»։ Հնարավոր չէ նման բան․․․ գնումների համակարգն ունի իր թերությունները. գերագույն պատճառներից մեկն էլ դա է, որ առանձին տենդերներ հայտարարվեցին»։ Բա առաջ ինչո՞ւ այդպես չէր՝ մի ընկերություն էր սպասարկում։ «Որովհետեւ էն ժամանակ շատերը չէին կարող մասնակցել տենդերներին՝ մի ընկերություն էր մասնակցում, ինքն էլ հաղթում էր»: «Զառշենը» կահույքի բիզնեսով զբաղվող ընկերություն է, կարողանալո՞ւ է հիվանդներ բուժել։ «Ժամանակը ցույց կտա, հետո էլ՝ ընկերությունն զբաղվելու է ընդամենը մատակարարումներով»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am