«Սասունը մարտական ընկերս է, բայց նա չի կարող դառնալ ԵԿՄ նախագահ». ԵԿՄ անդամ

168 ժամը գրում է.ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունն  առաջադրվել է Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում, նման որոշում կայացվել է ԵԿՄ-ի վարչության ժողովում։ Սակայն Սասուն Միքայելյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել ԵԿՄ անդամների կողմից: Նրանք պատճառաբանում են, որ Ս. Միքայելյանը կուսակցական է, և պետք չէ ԵԿՄ-ն կուսակցականացնել։ 168 ժամի  հետ զրույցում ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախկին նախագահ, ԵԿՄ անդամ Գագիկ Դավթյանը նշեց, որ Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է, միասին ճանապարհ են անցել, բայց նա այժմ զբաղվում է կուսակցական գործունեությամբ, ուստի չի կարող դառնալ ԵԿՄ նախագահ։ «Եթե նա լինի ԵԿՄ նախագահ, ստացվում է նշանակովի։ Ըստ ԵԿՄ կանոնադրության, կառույցի ժողովները պետք է լինեն բոլոր բաժանմունքներում, օրինակ՝ Էրեբունիում, Արաբկիրում, Դավիթաշենում, և այլն, ու ոչ թե պարտադրվի անձնավորություն, որ ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից, ու ասեն՝ այս մարդուն պետք է ընտրեք, այլ պետք է լինի ազատ ընտրություն»,- ասաց Գ. Դավթյանը։ Ըստ նրա, պետք է լուծարվի նաև ԵԿՄ-ի այսօրվա վարչությունը, որը բարոյազրկված է, քանի որ բոլորը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի «կամակատարներն են»։ «Երբ ԵԿՄ-ն ազատվեց նախկին ռեժիմից, որոշում եղավ, որ այսօրվա վարչությունը պետք է լուծարվի, ստեղծվի կազմկոմիտե, այս ամբողջ աշխատանքներն իրականացնելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց Արա Խուդավերդյանը, որի կողքին կանգնեցին բազմաթիվ տղաներ։ Որոշեցինք ակտիվ կազմել և գնալ կառույցի տարբեր բաժանմունքներ, որպեսզի թեկնածուներն ազատ առաջադրվեն, լինեն ազատ ընտրություններ։ Բայց այսօր նման գործընթաց չի եղել, պարտադրում են, բերեցին Արամ Սարգսյանին, հետո նրան տարան ու բերեցին Սասուն Միքայելյանին։ Ինչո՞ւ Սասուն Միքայելյան, նա լավ հայ է ու իր տեղում է, որքան եղել է քաղաքական գործունեության մեջ, դրա գնահատականը թող ուրիշները տան, բայց նա չի կարող լինել ԵԿՄ նախագահ»,- նշեց Գագիկ Դավթյանը։ Հարցին՝ Արա Խուդավերդյանն ի՞նչ մտավախություններ ունի, քանի որ հայտարարել էր, որ, եթե Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցում ոչինչ չի փոխվի և Մանվել Գրիգորյանի ժամանակ եղած ավանդույթները կշարունակվեն, Գագիկ Դավթյանը պատասխանեց, որ ժամանակին Մ. Գրիգորյանը պաշտպանում էր ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը, այսօր էլ Սասուն Միքայելյանը կարող է ԵԿՄ-ն օգտագործել ի նպաստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերի։ Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ Արա Խուդավերդյանի թեկնածությունը չի առաջադրվել,  Գ. Դավթյանը պատասխանեց, որ ԵԿՄ վարչությունում շարունակում է մնալ հին հոգեբանությունը, և այնտեղ դեռևս չեն ազատվել ճնշումներից։ «Այս պարագայում մենք չեն կարող առաջադրել Խուդավերդյանի թեկնածությունը, ռեժիմը, վարչությունը խանգարում է։ Վարչության անդամները կախման մեջ են, նրանց մեջ մարդիկ կան, որ հիվանդ են ու պետպատվերի շրջանակներում պետք է բուժվեն, և այլն։ Դրա համար եմ ասում, որ պարտադրված թեկնածուին ընտրելը պետք է վերանա։ Սասուն Միքայելյանի ընտրությանը չեմ մասնակցելու, ես այդ քաղաքականությունը չեմ տանի։ Մենք այլևս կուսակցական խաղերի մեջ չենք մտնի, չի կարելի որևէ կուսակցության քաղաքականությունը տանել՝ երեկ ՀՀԿ-ն էր, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է գալիս»,- ընդգծեց Գագիկ Դավթյանը։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am