«Ով աչքիս դեմը գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին». Փաշինյան

168 ժամը գրում է.«Այսօր մենք ունենք մի երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր և ակտիվիստը մտածում է, թե ինքը պետք է գործի նույն կերպ, ինչպես նախկինում: Էս ավելի շատ վերաբերում է մեր հատվածին, որ էդ էլ հաջորդ կոմպլեքսն է, չմտածեք, էլի, հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ես, ճիշտ է, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ էն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»,- ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ինքը չի կարող այլևս հանդես գալ այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ծախված է մութ ուժերի: Պարզապես, ըստ նրա, իր կարգավիճակն է փոխվել: «Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում պրոբլեմ է: Նա նշեց, որ պաշտոնյան չի կարող նախկինի պես «Ֆեյսբուքում» ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել, որովհետև այդ ստատուսը դատական գործի ժամանակ բողոքարկման կոնկրետ հիմք կդառնա: Վարչապետը հայտարարեց, որ սա չի կարող այդպես շարունակվել, և պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացվեն. «Պետք է խոստովանել, հիմա ասելու եմ ամենացավոտ բանը բոլորի համար, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար կլինի՝ առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման»: Նա անդրադարձավ նաև պետական համակարգում աշխատավարձերի ցածր լինելու, ծրարով հավելավճարների բացակայության և ՊԵԿ-ում պարգևավճարների խնդրին: Նա հարցադրում արեց, թե ինչպես պետք է հարկային տեսուչները հարկեր հավաքեն, երբ զրկվել են իրենց կողմնակի եկամուտներից: Ըստ նրա՝ հակահեղափոխության առաջին օղակը հենց այդտեղ է եղել: «Ասում է՝ չեմ հավաքում հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը մորուքավորների չկարենա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարենա թոշակներ վճարի, չկարենա աշխատավարձ վճարի, որ բունտ լինի: Իմիջիայլոց հակահեղափոխություն որ ասում են, էդ հակահեղափոխությունը շատ կոնկրետ պարամետրեր ունի: 2018թ. մայիսից առաջին խնդիրը, և սա ասում եմ՝ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որոնք համենայնդեպս, ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից, ամենաառաջին խնդիրը եղել է, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև էդ համակարգում 90%-ով, իրենց պատկերացմամբ, եղել են իրենց մարդիկ: Եվ հեղափոխության ձախողումը ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք մարդիկ նույնիսկ քիչ, բայց ստանում էին թոշակ, իսկ եթե հանկարծ նոր կառավարությունը չկարողանար թոշակ վճարել, կտապալվեր: Նրա համոզմամբ՝ ոմանք աշխատում էին այդ սցենարի վրա:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am