Չարություն, չարություն մինչև վերջ

Փետրվարի 9-ին Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել հայկական էստրադայի ճանաչված երգչուհի Սիրուշոն։ Պարզվում է, որ հայ «առաջադեմ» հասարակությունը փոխարեն ուրախանալու հայրենակցի հաջողությամբ, չարացել, կատաղել է և շնորհավորհանքների փոխարեն լուտանքներ և հայհոյանքներ տեղացել երգչուհու հասցեին, միայն այն բանի համար, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։ Հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ փողոցում տեղեկացա, որ Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ճանապարհին հանդիպեցի Հայաստանի «առաջադեմ» գործիչներից մեկին։ Ուրախ-ուրախ հաղորդեցի լուրը։ Եվ հանկարծ զրուցակիցս մռայլվեց և չարությամբ մռմռաց․ «Սերժի աչքը լույս․․․»։ Այսպիսով մեր հասարակության «առաջադեմ» հատվածը տարբեր ոլորտների գործիչներին գնահատում է ոչ թե ըստ նրանց տաղանդի, ունակությունների, այլ ըստ նրանց տարբեր ազգակցական, բարեկամական կապերի, իրենց կողմից այդ պահին ատելի քաղաքական գործիչների հետ։ Հատուկ եմ շեշտում այդ պահի, քանի որ վաղն իսկ այդ նույն գործչին կերկրպագեն, իսկ այսօրվա կուռքին կհայհոյեն։ Նաև թքած ունեն Հայաստանի միջազգային վարկի վրա, նրանց կարծիքով սպորտի, արվեստի և այլ ոլորտներում Հայաստանի ցանկացած հաջողություն բոլորինս չի, այլ իրենց կողմից այդ օրն ատելի իշխանությանը կամ քաղաքական գործչինը։ Անցյալ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, մի միջոցառման ժամանակ հանդիպեցի Ռուսաստանի այլախոհներին, որոնք խիստ դեմ են ՌԴ նախագահ Պուտինին, սակայն բոլորը ոգևորված էին Ռուսատանի հավաքականով։ Հիշում եմ՝ ԽՍՀՄ տարիներին ինչպես էինք բոլորս ուրախանում Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի և այլոց հաջողություններով՝ անկախ կոմունիստ, անկուսակցական կամ այլախոհ լինելուց, չնայած որ նրանք հանդես էին գալիս ԽՍՀՄ դրոշի տակ։ Համոզված եմ, որ այդ հաջողություններով ուրախանում էին նաև բանտերում տառապող մեր անկախականները։ Իսկ հիմա․․․ Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 91 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am