Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի. Մոռացված որոշման առնչությունը Քոչարյանի գործին

2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում` Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժելու վերաբերյալ: Այդ որոշումը խորապես քննարկման չի ենթարկվել թե՛ հասարակության, թե՛ իրավաբանական համայնքի կողմից: Սույն հոդվածը նպատակ չունի վերլուծելու Դատարանի այդ որոշումը: Սակայն, հարկ է նշել, որ գործում տեղ գտած մի շարք փաստական հանգամանքներ արձանագրվել են Դատարանի կողմից, որոնք էական առնչություն կարող են ունենալ Քոչարյանի գործով և հետագայում կարող են հաշվի առնվել Դատարանի կողմից: Իհարկե, չնայած այն հանգամանքին, որ Դատարանը կաշկանդված չէ իր նախորդ վճիռներով, այնուամենայնիվ, Դատարանը հետևում և հղում է դրանց՝ ելնելով իրավական որոշակիության պահպանման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքի զարգացման անհրաժեշտությունից: Այսպիսով, Դատարանը քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ: Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հայրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված): Ավելին, հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։ Հատկանշական է, որ Դատարանը, մանրամասն անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների միջև բախումների փաստական հանգամանքներին, չի արձանագրել, որ բախումներ են եղել զինված ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև. այսինքն` 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը քննարկելիս Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց վերոնշյալ փաստերի վերաբերյալ: Դատարանը նաև քննարկել է Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը` չարձանագրելով, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են անօրինական կամ հակասել են Կոնվենցիայի սկզբունքներին կամ նորմերին (օրինակ` Կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասով): Վերջում պետք է նշել, որ Դատարանը, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններին, հղում է կատարել մի շարք միջազգային կազմակերպությունների եզրակացությունների, որոնք իրենց հերթին արձանագրել էին, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները մեծապես անցկացվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան: Սարգիս Գրիգորյան․ Ջի փարթներս իրավաբանական ընկերություն

դիտվել է 84 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am