Արա Զոհրաբյանը ազգային եկեղեցու բացառիկության մասին

Փաստաբանների պալատի տնօրեն Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը նսեմացնելուն ուղղված գործողությունների կազմակերպիչներին, կատարողներին, օժանդակողներին և դրդիչներին ի գիտություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: 2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Ազգային եկեղեցու բացառիկությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է ընդունում, այլ նաև շատ զարգացած պետություններ: Այս առումով հատկանշական է միջազգային փորձը: 1. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայում անգլիական եկեղեցին իրավաբանորեն ճանաչվում է Անգլիայի պետական եկեղեցի, իսկ պրեսբիթերյան եկեղեցին հանդիսանում է Շոտլանդիայի պետական եկեղեցին: Այս երկու եկեղեցիների գլուխը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի միապետը, ով նշանակում է բարձրագույն հոգևոր պաշտոններին: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին՝ Լորդերի Պալատում հատուկ տեղեր են առանձնացված բարձրաստիճան հոգևորականների համար, ովքեր Լորդերի պալատում պաշտոնավարում են ցմահ: 2. Շվեդիա Շվեդիայում լյութերական-ավետարանչական եկեղեցին ունի պետական եկեղեցու կարգավիճակ: Մասնավորապես, Կառավարման ձևի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ Շվեդական եկեղեցու վերաբերյալ հիմնադրույթները սահմանվում են Շվեդական եկեղեցու մասին օրենքով, որն ընդունվում է Շվեդիայի խորհրդարանի կողմից: Ընդ որում, այդ օրենքը Շվեդիայի խորհրդարանում կարող է քննարկվել այն բանից հետո, երբ ստանում է Շվեդական եկեղեցու եկեղեցական ժողովի եզրակացությունը: Ավելին՝ Շվեդիայի խորհրդարանն իրավասու է անգամ պատվիրակել որոշակի հարցերով իր լիազորությունները Շվեդական եկեղեցուն, որն ըստ էության ունի ազգային-պետական կարգավիճակ: Շվեդական եկեղեցին պետությունից ստանում է սուբվենցիաներ: 3. Իտալիա Իտալիայում շարունակում է գործել կաթոլիկությունը որպես պետական կրոն, իսկ կաթոլիկ եկեղեցին ունի բացառիկ պետա-իրավական կարգավիճակ: Սրբազան քահանայապետության և Իտալիայի պետության միջև հարաբերությունները կարգավորվում են Լաթերանյան համաձայնագրով, որը կնքվել է 1929թ.: Այդ Համաձայնագրով կաթոլիկությունը ճանաչված է որպես Իտալիայի պետական կրոն, իսկ Վատիկանի Սուրբ Աթոռը պետության կողմից ճանաչվում է որպես միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտ: Սուրբ Աթոռն իրականացնում է բացառիկ և բացարձակ իշխանություն և ինքնիշխան իրավասություն Վատիկանի նկատմամբ: Վատիկանն Իտալիայի պետության իրավասությունից դուրս է: Իտալիայի պետությունը ճանաչում է Հռոմի պապի անձի սրբազան բնույթը, որի անձի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ ոտնձգության դրդչություն նույնացվում է Իտալիայի պետության գլխի նկատմամբ ոտնձգության: Համաձայնագրով կարգավորված են Իտալիայի և Սուրբ Աթոռի ամենատարբեր բնույթի հարաբերությունները, սահմանված են Իտալիայի պետության պարտականությունները Սուրբ Աթոռի հետ հարաբերություններում: 4. Հունաստան Հունաստանի ուղղափառ եկեղեցին ունի պետական կարգավիճակ: Հունաստանի սահմանադրության համաձայն՝ Հունաստանի ուղափառ եկեղեցին ճանաչվում է որպես իշխող եկեղեցի: Ավելին՝ Հունաստանի սահմանադրությամբ արգելվում է Ավետարանի թարգմանությունը՝ առանց Հունաստանի ուղղափառ եկեղեցու համաձայնության, իսկ Ավետարանի տեքստը պետք է պահպանվի անփոփոխ: Հունաստանի ուղղափառ եկեղեցին Հունաստանի հետ հարաբերություններում օգտվում է մի շարք առանձնաշնորհումներից մշակութային, կրթական և այլ ոլորտներում: 5. Ֆինլանդիա Ֆինլանդիայում Ավետարանչական-լյութերական եկեղեցին ունի հատուկ իրավական կարգավիճակ: Մասնավորապես, Ֆինլանդիայի Սահմանադրության համաձայն՝ Ավետարանչական-լյութերական եկեղեցու հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն Եկեղեցու մասին օրենքով, որն ընդունվում է Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից: Ընդ որում, այդ օրենքի և դրանում փոփոխություն կատարելու նախագիծը կարող է առաջարկվել միայն Եկեղեցու գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ խորհրդարանը և նախագահն իրավասու են հաստատել կամ չհաստատել այն: Իրավական առանձին կարգավիճակ ունի նաև Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցին, որի կարգավիճակին է նվիրված հատուկ օրենք Ուղղափառ եկեղեցու մասին: 6. Դանիա Դանիայի Սահմանադրության համաձայն՝ Ավետարանչական-լյութերական եկեղեցին հանդիսանում է Դանիայի պաշտոնական եկեղեցին: Ավելին՝ Դանիայի օրենսդրության համաձայն՝ Դանիայի քաղաքացիները պարտավոր են վճարել եկեղեցական հարկ: 7. Նորվեգիա Նորվեգիայի Սահմանադրության համաձայն՝ Նորվեգիայի Ավետարանչական-լյութերական եկեղեցին հանդիսանում է ժողովրդական եկեղեցի, որն օգտվում է պետության աջակցությունից: Նորվեգիայի եկեղեցին պետությունից ստանում է ֆինանսական օգնություն, ունի առանձնաշնորհումներ տարբեր ոլորտներում: 8. Արգենտինա Արգենտինայի Սահմանադրության համաձայն՝ պետությունն աջակցում է կաթոլիկ եկեղեցու պաշտամունքին: Այսինքն՝ կաթոլիկությունը և կաթոլիկ եկեղեցին Արգենիտինայում ունեն սահմանադրական կարգավիճակ և գտնվում են պետության պաշտպանության ներքո:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am