Ադրբեջանում այդ հարցն առանց ծաղրանքի անգամ քննարկել հնարավոր չէ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցությունները և ժողովուրդներին պատրաստել խաղաղության։  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը ասել է, որ "Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղության կոչերին, Հայաստանը թույլ չի տալիս երկու համայնքների միջև երկխոսություն սկսել"։ "Երկու համայնքների" միջև խաղաղություն սկսելու համար մի շարք նախապայմաններ են պետք։ Առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի 1915 թ-ին տեղի ունեցած Ցեղասպանությունը, առանց որի փոխադարձ վստահության հասնելն անհնարին է։ Անգամ թուրքական մամուլում է հնարավոր այդ հարցը քննարկել, իսկ Թուրքիայի նախագահը տեղի հայերին ցավակցում է "այդ ողբերգական" դեպքերի կապակցությամբ, թեկուզ չօգտագործելով Գենոցիդ բառը։ Սակայն Ադրբեջանում այդ հարցն առանց ծաղրանքի անգամ քննարկել հնարավոր չէ, չնայած նրան, որ դա իրենց չի վերաբերվում։ Այդքան խորն է հայերի հանդեպ ատելությունը։ Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու լավագույն ցուցիչը կլինի մի քանի տասնյակ երկրների կողմից ճանաչված հայերի Ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից ընդունելը։ Դրանից հետո Բաքվի, Սումգայիթի, Մատաղիսի և Խոջալույի ողբերգությունների համար կկարողանանք միմյանցից ներողություն խնդրել։ Իսկ թէ ինչ կորոշեն "երկու համայնքները", դա արդեն կյանքը ցույց կտա։ Հ․Գ․ Բանակցությունների սեղանին դնելու հարցադրում է, Ադրբեջանը պատասխան չի ունենա, միայն խոջալույի հարցով է կարող խոսել, դա էլ միջազգայնորեն ճանաչված չէ ու Բաքվի ու Խաջալույի հարթություն կարող ենք իջեցնել։ Այստեղ նաև Թուրքիայի պահը կա, ինչը կարևոր է»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am