Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ դարձնելու ձեր քայլերը հակասում են միմյանց. Իվետա Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Չեք կարծու՞մ, որ ծրագրում գործազրկության դեմ պայքարի մասին առաջ քաշած Ձեր թեզը հակասում է գործնականում նախարարությունների միավորման քայլերին»։ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ առաջին փուլում կլինի ուղղակի մեխանիկական միավորում, և այդ ընթացքում կստեղծենք հարթակներ, որտեղ մարդիկ աշխատանքի շուկայի առաջարկին համապատասխան մասնագիտական որոշակի վերապատրաստում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ կունենան։ Մենք պետք է հասկանանք՝ գործազրկությունն ու աշխատանքի առաջարկը ինչ հարաբերություններ ունեն իրար հետ»։ Ինչ վերաբերում է կրճատումներին՝ վարչապետն ասաց, որ օրինակ միավորված նախարարությունները չեն կարող ունենալ երկու իրավաբանակն վարչություն, կամ հաշվապահը, ենթադրվում է պետք է լինի մեկը. «Իսկ նշված վարչություններում աշխատողները ունեն բարձր մասնագիտական որակավորումներ, որոնք այսօր Հայաստանի շուկայում գործազրկության խնդիր չեն ունենա, արագ կգտնեն իրենց աշխատանքը։ Իսկ մյուսներն այս փուլում աշխատանքից չեն ազատվի և վերապատրաստման արդյունքում կփորձենք գտնել նրանց համապատասխան աշխատանք»։ Վարչապետի խոսքով՝ այսօր նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք ասում են, որ սկսում են փաստաբանական գործունեություն ծավալել, ենթադրվում է, որ դրա համար կա շատ լուրջ պահանջարկ. «Թող այդ պահանջարկը նաև նախարարությունների բարձրաստիճան իրավաբանները լրացնեն»։ Պատգամավորի ճշտող հարցին, թե քանի մարդ կկրճատվի, Փաշինյանը պատասխանեց. «Նախնական գնահատակով առաջին փուլով կկրճատվի 150-200 մարդ, հնարավոր է նույնիսկ ավելի քիչ, նրանք կլինեն որակավորում ունեցող մասնագետներ»։ Տեսանյութը՝ Factor TV-ի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am