Ինչու պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ, հազարավոր ընտանիքներ կան. Հայկ Մարության

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր Երևանի ավագանու հերթական նիստին բարձրացրեց Լեոյի 35 հասցեում գտնվող մարդկանց բնակարանային հարցը: «Խնդրի մասին ավագանու նիստի ընթացքում էլի բարձրաձայնել եմ, շատերն այստեղ ասացին` վայ, վույ, գնանք նայենք, բայց միայն Արթուր Իսպիրյանը գնաց և հիմա էլ կապի մեջ է այդ ընտանիքի հետ: Տարատեսակ բարդ համադասական, ստորադասական նախադասություններ կազմելով, ածականներ օգտագործելով չեմ կարող նկարագրել, թե դա ինչ հյուղակ է: 91թ.-ից սկսած դիմում բողոքների տրցակ կա, բոլոր քաղաքապետերին դիմել են, որևէ մեկը հարցը չի լուծել և նույնիսկ չի այցելել այդ գետտոն, որ գտնվում է Երևանի կենտրոնում` Փակ շուկայի հետնամասում: Ես չեմ կարող ներկայացնել, թե դա ինչ հյուղակ է: Դիմում-բողոքների տրցակ կա, բայց ոչ մեկը դեռևս չի այցելել այդ գետտո: Դրան «տուն» ասելը անշնորհակալ բան է, սարսափելի և զազրելի տեսարան է»,-ասաց նա: Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ մի քանի օր առաջ տասնմեկ ժամ շարունակ ընդունել է քաղաքացիներին, և նրանց իննսուն տոկոսը նույն խնդիրներով են եկել: «Մի կին, որն ապրում է գործարանում, ընտանիք, որ երեխաները բրոնխիտ են, որովհետև տունը խոնավ է, մի խոսքով ահավոր իրավիճակ է: Այդ գումարները ո´չ իմն են, ո´չ ձերն է, համայնքինն է: Ավագանին թող որոշում կայացնի, որ այս մարդկանց տալիս ենք այսքան տուն, կամ առաջին հազար ընտանիքին բավարարում ենք, բյուջեն սպառվում է: Ոնց որոշեք՝ այդպես կանենք, ինչո՞ւ ես պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ: Ասեմ ավելին՝ կան հազարավոր ընտանիքներ, որ դա էլ չունեն, ոչինչ չունեն, ուղղակի վարձով են ապրում, հենց վերջանա վարձի գումարը, դուրսն են մնալու»,-ասաց նա: Հայկ Մարությանը նշեց, որ չգիտի այդ մարդկանց ինչ պատասխանել և բոլորին ուզում է օգնել:

 

դիտվել է 70 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am