Արտակարգ դեպք Երևանում. էլիտար շենքի շքամուտքի տանիքին հայտնաբերվել է նույն շենքի բնակչուհու դին

Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատր Արտակ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարության Աջափնյակ և Դավիթաշեն վարչականշրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից իրեն ցած է նետել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Աշոտ Սիմոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am