Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուղղաթիռը վայր էր ընկել Քըրազը թաղամասի խաղահրապարակներից մեկի հարևանությամբ, սակայն խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։
Այս պահին առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։
Հետաքրքրականն այն է, որ վերջին անգամ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել նախորդ տարվա նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ նույնպես կործանված ռազմական ուղղաթիռը «Bell UH-1» էր։ Վերջին 21 տարում սա 6-րդ դեպքն է, երբ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկնում։
Տեղեկացնենք, որ Թուրքիայի զինված ուժերը այդ ուղղաթիռները նախատեսում են հանել շահագործումից մինչև 2020թ.։ Այդ ուղղաիթռները արտադրվել են 1976թ. և պարբերաբար ենթարկվել արդիականացման։
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը