Փետրվարի 11-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1996 թ.), «Mercedes C» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածները տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հ. Մ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, Ա. Հ.-ն (ծնված 1962 թ.) և Շ. Գ.-ն (ծնված 1947 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Գ. Գ.-ն (ծնված 1974 թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Գ. Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը