Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կլինի 12նախարարություն։ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն նախարարություններ չեն դառնա, այսինքն՝ կմնան անձամբ վարչապետի ենթակայության տակ։
Այն փաստարկները, որ եթե հանկարծ այդ կառույցները դառնան նախարարություններ, ապա կքաղաքականցվեն, չեն դիմանում որևէ քննադատության, մանավանդ որ դրանք ՀՔԾ–ի հետ հիմա ամենաքաղաքականացված կառույցներն են։ ԱԱԾ–ն, ոստիկանությունը և հատկապես ՀՔԾ–ն վարչապետն օգտագործում է ինչպես քաղաքական, այնպես էլ քարոզչական ու այլ նպատակներով։ Այնպես որ, «չքաղաքականացնելու» մտադրությունը դեմագոգիա է, պարզ խաբեություն։
Քաղաքականության չքաղաքականացումը նախկինում քննադատվում էր։ Անձամբ Փաշինյանի ու իր ներկայիս թիմակիցների կողմից քննադատվում էին նաև սուպերվարչապետական լիազորությունները, որոնց մեջ ամենակարևոր հարցը վերաբերում էր հենց ԱԱԾ–ին ու ոստիկանությանը։
Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Փաշինյանը «մոռացավ» իր քննադատությունը և արեց այն, ինչը նախկինում քննադատում էր։ Այսինքն, եթե նախկինում բղավում էին «կորչի՛ սուպերվարչապետությունը», ապա հիմա «համեստորեն» հռչակում են «կեցցե՛ սուպերվարչապետությունը» կարգախոսը։
Քայլարածականները, բացի քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչից, նաև այլ «հիմնավորում» են ներկայացնում։ Ասում են՝ քանի որ հիմա կա լավ ու բարի իշխանություն, ուստի այդ սուպերվարչապետական լիազորությունները հօգուտ հանրության կօգտագործենք, իսկ նախկինում դրանք ի չարս էին օգտագործում։ Ավելի մանկամիտ, դեմագոգիկ ու ապաքաղաքական ձևակերպում դժվար է պատկերացնել։ Եվ սա այն ուժն է, որը մի ժամանակ խոսում էր ինստիտուցիոնալիզմից։ Այդ ինստիտուցիոնալիզմը սրանք հիմա փոխարինել են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ինստիտուտով, այսինքն՝ օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։ Հպարտ քաղաքացիներին առաջարկվում է կուրորեն հավատալ այդ մեկ մարդուն։
Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս ստին ու դեմագոգիային։ Որքա՞ն կդիմանա Փաշինյանի իշխանությունը։
7or.am Պետրոս Ալեքսանյան
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը