Պարոն վարչապետ, ՀՀ քաղաքացի, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է, այցելեք նրան

Լրագրող, կինոդրամատուրգ, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    Ձեր զոնթիկպահոցին կտրեմ շատ ավելի լուրջ՝ մարդու կյանքի, առողջության, լինելու, չլինելու.. հետ։ Կինոռեժիսոր Hovhannes Galstyan -ը մեկ շաբաթից ավել գտնվում է հացադուլի մեջ։ Անձամբ եմ այցելել նրան։ Մարդը սպասողական վիճակում է։ Հույս ունի, որ վաղը իր համար շատ կարեւոր հարց, եւ նաեւ մեզ համար արդեն առաջնային հարց դարձած "Տատիկի վարսերը" ֆիլմը կփրկվի. իր դրական լուծումը կստանա։ Մարդը վտանգել է իր կյանքը՝ արդարության, ապօրինության եւ այստեղ նաեւ սկզբունքի հարց է. ով է վաղը պատասխան տալու Գալստյանի կյանքի եւ առողջության համար։ Անտարբերության մասին չեմ էլ ուզում որեւէ բան ասել, որովհետեւ բազմիցս համոզվել ենք, որ մեր հասարակությունը "արձան" սիրող հասարակություն է։ Մարդուն կենդանության օրոք չգնահատող, նախանձող, տգետը, կիսագրագետը հավերժ պայքարի մեջ է գիտունի հետ..  Մարդու կյանքի հետ գործ ունենք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ։ Ինչքան փորձեք ձգձգել ու հարցին դրամական լուծում չտաք, այնքան շատ վտանգում եք, թե ձեզ, որովհետեւ պատասխանատվության զգացումից եք խուսափում, եւ թե մարդուն, որը չգիտես, ինչքան կարող է դիմանալ առանց հացի, ջրի.. ցրտին։  Խնդրում եմ, որպես ՀՀ քաղաքացի եմ խնդրում, Հովհաննես Գալստյանի հետ նստեք եւ խոսեք, ընդհանուր հայտարարի եկեք։  Եկեք ազգովի դրամահավաք կազմակերպենք, թե չեք կարողանում, որպես պետություն այդ հարցին լուծում տալ.. չգիտեմ։ Պատրաստ եմ նստել եւ քննարկել ձեզ հետ, թե ինչ կարող ենք անել, որ այսօր քանի դեռ մարդը կա՝ ողջ է, լեզուս էլ չի պտտվում ասել.. չեմ ասում։  Վաղը կսպասենք։ Տեսնենք, ինչ նորություն կստանանք։ Նորից եմ կրկնում, մարդը սպասողական վիճակում է։ Իսկ եթե վաղն էլ ոչինչ չփոխվի, ես իհարկե Հովհաննեսի հետ խոսելուց հետո նոր կասեմ, ինչ է պետք անել։  Կրկին դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, ՀՀ քաղաքացի, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է։ Գիտեմ, որ գիտեք։ Բա լավ, ձեզ չի հուզում մարդու կյանքը։ Չեմ կարծում, որ չի հուզում։ Այցելեք նրան։ Հասկացեք, ինչ է պետք անել։ Ներողություն, բայց չեմ կարող նստել ու իմ աչքի առաջ տեսնել, թե ինչպես է մարդը օր-օրի հալումաշ լինում։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am