Փաշինյանը հասկացավ ամենագլխավորը

Անցած մի քանի օրերը կարևոր էր ուղերձների առումով՝ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների համատեքստում: Հնչեցին ուղենիշային հայտարարություններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ակնկալում է առաջիկայում բանակցություններ սկսել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ: Իր հերթին Մերկելը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք, հաշվի առնելով ԵՄ-ի՝ «Ավելին ավելիի դիմաց» բանաձևը և Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, Բեռլինը մտադիր չէ ջանքեր գործադրել վիզաների ազատականացման ուղղությամբ և ընդհանրապես աջակցել, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրվելիք օժանդակությունը մեծանա, ասաց, որ այդ օժանդակությունը արդեն իսկ հայտնի է, որ շուտով կմեծանա, և այս տարի Հայաստանը ԵՄ-ից ավելի մեծ գումար կստանա։ «Այո, այդպես է, մենք արդեն աջակցում ենք։ Եվրամիությունը պարոն Հանի միջոցով իր աջակցությունը հստակ արդեն արտահայտել է, և մենք չենք ցանկանում արգործնախարարության արտաքին քաղաքականությանը միջամտել։ Հայաստանը իբրև անկախ պետություն ինքն է որոշում, թե արտաքին հարաբերություններում որ երկրի հետ է աշխատում։ Մենք ունենք արդեն պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները», - նշել էր Մերկելը։ Այսպիսով, Փաշինյանը գերմանական ամբիոնն օգտագործեց՝ փաստելու, որ Ընդլայնման և հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին. «ԵՄ ներկայացուցիչները արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։ Այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում և ԵՄ երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Ես չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք։ Ըստ էության, Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այս զարգացումները կշարունակվեն՝ անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետև ժողովրդավարությունը, և նաև վերջին ընտրություններում դա արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը»։ Հատկանշական էր նուրբ դիտարկումը, որ «որևէ կողմից մեր առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր»: Այստեղ, Փաշինյանը նպատակ ուներ շեշտելու, որ բաց հարաբերություններ է պահում թե՛ Ռուսաստանի, թե՛ արևմուտքի գործընկերների հետ։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն էր, որ Փաշինյանն էլ արձանագրեց, որ Հայաստանը պետք է կարողանա առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես Եվրամիության մեր գործընկերներից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներից: Հայաստանի զարգացումն, այսպիսով, Փաշինյանն առայժմ կապում է դրսի աջակցության հետ: Հիշեցնենք, որ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա ավարտվել էր Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը, ՀՀ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել էր. «Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Ստորագրեցինք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և՛ Եվրոպական միությանը, և՛ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»: Նա տեղեկացրել էր, որ պատվիրակության կազմով գալու են Հայաստան։ Փաշինյանի գլխավոր ուղերձը գործընկերներին պարզ է`Հայաստանում քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել, հետևաբար՝ «օգնեք մեզ»: Փաշինյանը հասկացել է, որ ներսում երկրի զարգացում ապահովելը բարդ գործ է, իսկ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար չկան ներդրումներ, եթե զարգացում ապահովի՝ դրա համար երկար ժամանակ է պետք: Ահա, այստեղ էր, որ Գերմանիան կարող էր արագացնել ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների կտրվածքով կարևոր որոշումների կայացում՝ Հայաստանի աջակցության հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am