Ղարաբաղը կրկին բռնկվել է. Gazeta.ru

Gazeta.ru –ի ադրբեջանական աղբյուրը հայտնել է, որ Ղարաբաղի շրջանում հակամարտություններ տեղի են ունենում պարբերաբար, տեղական լրատվամիջոցները դրանց մասին պարբերաբար գրում են։ «Սակայն, այժմ ուժային կառույցներում մեր աղբյուրը պատմել է, որ առաջնագծում իրավիճակն ավելի լուրջ է, քան առաջ: Մարտերը դարձել են լայնամասշտաբ: Բոլոր ուժային կառույցները հայտարարել են արտակարգ դրություն: Ընդ որում, ոչ միայն այսօր, այլ նաև վաղը: Նախկինում երբեք Ղարաբաղում բախումների պատճառով դա չեն հայտարարել»,- հաստատել է Gazeta.ru-ի զրուցակիցը: Փորձագետները մի քանի վարկած են առաջ քաշում այն մասին, թե ինչը հանգեցրեց իրավիճակի սրմանը: Նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող էին սրել Ադրբեջանի իշխանությունները` հետևելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությանը: Երկրորդ` Ալիևը կարող էր հրաման տալ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեր ԱՄՆ-ում իր դիվանագիտական անհաջողությունից: «Նա սովոր է վերջին մի քանի տարում դա անել տարբեր արտասահմանյան միջոցառումների ժամանակ»,- հայտնել է Երևանի Կովկաս ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Սերգեյ Մինասյանը Gazeta.ru-ին: Ի դեպ, ադրբեջանական աղբյուրը կասկածում է այն բանում, որ ներկա սրումը բխում է Բաքվի հետաքրքրութունների շրջանակներից: «Ես համարում եմ, որ Ադրբեջանին դա ծայրահեղ անշահավետ է: Ալիևը խոշոր զիջումների է գնացել, ազատել է քաղբանտարկյալներին, փորձել է բարելավել իր կերպարը: Եվ կան առաջին հաջողությունները»,- պատմել է պարբերականի զրուցակիցը: Ի դեպ, ԼՂ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքերով` բռնությունների սրմանը կարող են մասնակից լինել և այլ կողմեր, մասնավորապես Թուրքիան: Նա հիշեցրել է Իլհամ Ալիևի այցն Անկարա, որը տեղի է ունեցել մարտի կեսերին: «Ալիևի Թուրքիա այցի ժանանակ թուրքական կողմի պանթուրքական բնույթ կրող հայտարարությունները Ղարաբաղի ազատագրման մասին և եղբայրության հայտարարությունները և ահա ներկայիս գործողությունները` այդ ամենը վկայում է, որ Թուրքիան հանդիսանում է շահագրգռված կողմ»,- պատմել է Բաբայանը Interfax-ին: Իլհամ Ալիևը մարտի 31-ին Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ Քերին բազմաթիվ քննադատական արտահայտությունն է արել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Ընդ որում, արդեն նրանց հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին արտահայտել է այլ, ներկա քաղաքականության տեսակետից ավելի կարևոր կարծիք: Քիրբին ընդգծել է ԱՄՆ-ի հակվածությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` այսինքն Լեռնային Ղարաբաղի Բաքվի տրամադրության տակ անցնելուն: Իսկ ամերիկյան Stratfor գործակալության փորձագետները համարում են, որ Ռուսաստանը Բաքվի և Երևանի միջև շարունակում է կատարել իր ավանդական միջնորդի դերը, սակայն նրա իրական պլաններն են «Լեռնային Ղարաբաղը ընդգրկել վերահսկվող տարածքների ցուցակում»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am