ՀՀ հպարտ քաղաքացին հո կենդանի չէ՞, որ էսքան բեռնել եք

hraparak.am Ողջ գիտակցական կյանքում (չհաշված Սանկտ Պետերբուրգում ուսանելու ու աշխատելու 10 տարիները) Արարատի մարզում ապրած նկարիչ Գագիկ Խաչատրյանը հռետորական հարցեր է ուղղում Հայաստանի նոր իշխանություններին․ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին հո կենդանի չէ՞, որ էսքան բեռնել եք»։ Նկարիչը մի քանի հարց էլ ուղղում է անձամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Դրանցից մեկն այն է, թե ինչով է զբաղված նախկին գյուղապետ մարզպետը, որ մարզի 7-8 նկարիչներին, այսպես ասենք՝ մշակութային էլիտային, 8 ամսվա մեջ մեկ անգամ՝ որպես էլիտայի ներկայացուցիչների, չի կարողացել հրավիրել, որ հարցնի, թե ինչ խնդիրներ ունեն, ինչի կարիք, ինչպես կարելի է աշխուժացնել Արարատի մարզի մշակութային առօրյան։ «Ինքը հին գյուղապետ է, երեւի իրեն հասո՞ւ չէ էդ կարգի խնդիրների մեջ մտնել, մտածել, թե մշակութային ինչ խնդիրներ կարող են լինել։ Ինքը չի կարող իմանալ, մե՛նք պետք է ասենք»։ Դ

եկտեմբերի 9-ից առաջ՝ նախընտրական շրջանում, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները քարոզարշավի էին գնացել մարզ, նկարիչը բարձրացրել է մարզի ճանապարհների հարցը, Գարիկ Սարգսյանը պատասխանել է՝ եթե հիմա որեւէ բան անենք, կդիտվի որպես ընտրակաշառք։ Գագիկ Խաչատրյանը չի համաձայնել, բայց ասել է՝ լավ, հետո արեք, ու հիմա արձանագրում է․ «Ոչինչ չարվեց, եւ ճանապարհը ոնց կար, այնպես էլ մնաց։ Ամբողջ գյուղը գազիֆիկացված է, էլ չասենք՝ Հայաստանի հեռավոր գյուղերը, իսկ դպրոցը՝ չէ։ Երեխաները, ուսուցիչները սառչում են, հոսանքից հրդեհներ են լինում։ Էդ խնդիրն էլ չեն լուծում։ Լավ, հարցնում եմ՝ արդեն շուտով մեկ տարի կլինի, որ իշխանության եք, չի՞ կարելի այդ խնդիրները կարգավորել»։ Նկարիչը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց հետո ժամանակին ինքնակամ ազատման դիմում է գրել մշակույթի նախարարության թանգարանների վարչության պետի պաշտոնից՝ չցանկանալով աշխատել հների հետ։ Հեղափոխության ժամանակ աջակցել է, ուրախացել, ընտրել «Իմ քայլին»՝ մտածելով, թե իրավիճակ է փոխվելու։ Բայց մարզում իրավիճակը տխուր է, եւ նա վարորդների անունից հարցեր է բարձրացնում, օրինակ՝ տուգանքների անհամաչափության հարցը։ Ասում է․ «Կարմիր գծերի մասին չեմ ուզում խոսել՝ խոստացան, որ պետք է վերանայեն, չարվեց։ Հիմա՝ կամերաների տուգանքների անհամաչափության հետ կապված։ Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին հո կենդանի չէ՞, որ իրեն այսպես բեռնեն»։ Վարորդները շարունակում են անհամաչափ տուգանքներ ստանալ՝ 5․000-25․000։ Նա նոր իշխանություններին հարցնում է․ «Բա ասում էիք՝ տուգանքների չափը պետք է կրճատվի, ինչ է, խաբո՞ւմ եք ժողովրդին։ Իմ դեպքում կալանքի տակ էին դրել քարտիս թոշակի բաժինը։ Եկել է 28 հազար, 60 հազար դրամ, իրենք դնում են կալանք թոշակի վրա, ի՞նչ է սա նշանակում, ձիո՞վ ման գանք»։ Գագիկ Խաչատրյանը դեմ չէ տուգանքներին, պայմանով, որ դրանք լինեն համաչափ՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու գրպանի չափով, ու ոչ թե «գրպանը դատարկեն»։ «Բա ասում եք՝ հները թալանում էին, դուք ինչո՞ւ եք թալանում։ Ժողովրդի համար ի՞նչ նշանակություն ունի, թե ով է թալանում՝ հնե՞րը, թե՞ նորերը։ Կարծում եմ՝ ոչ մի տարբերություն»։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am