Փաշինյանը 9 ամսում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու համար. Արթուր Ղազինյան

Փաշինյանը 9 ամսվա ընթացքում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու և իրական զսպումների և հակակշիռների համակարգ ձևավորելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: «Սուպերվարչապետական կառավարման համակարգը չի փոխվի Չնայած իր կողմից հնչեցված բազմաբնույթ քննադատություններին, ուղղված դեպի Սերժ Սարգսյանի ձևավորած այս համամարգը, Փաշինյանը 9 ամսվա ընթացքում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու և իրական զսպումների և հակակշիռների համակարգ ձևավորելու համար։ Իսկ ինչի՞ համար է Փաշինյանին անհրաժեշտ պահպանել այս համակարգը: Սերժ Սարգսյանը, ունենալով խիստ ցածր վարկանիշ, ձևավորեց այս գրեթե միապետական կառավարման համակարգը իշխանության և պետության կառավարման բոլոր օղակների վրա ամբողջական հսկողություն հաստատելու, այն պահելու և առավելագույնս կառավարելի դարձնելու համար։ Փաշինյանի վարկանիշն առայժմ բարձր է և այդ համակարգի կարիքը նա առայժմ չի զգում։ Սակայն դատելով նրա և իր թիմի ինտելեկտուալ և կազմակերպչական կարողություններից՝ այս բարձր վարկանիշը երկար դիմանալ չի կարող։ Անկումը կլինի շատ ավելի արագ, քան դրա ձևավորումն էր։ Փաշինյանից ավելի լավ որևէ մեկը չի պատկերացնում իր և իր թիմի հնարավորությունները և իրենից լավ որևէ մեկը չգիտի, թե ինչ վարկանիշ կունենան իրենք 4 կամ 6 ամիս հետո։ Իսկ եթե դրված է խնդիր ամեն գնով պահել իշխանությունը, ապա գնալ ուրիշի ձեռքով ստեղծված և ուրիշի համար կարված սուպերվարչապետական համակարգի վերացման, կլինի առնվազն միամտություն, նույնիսկ եթե այդ համակարգի իրական տերը Սերժ Սարգսյանն է։ Այնպես մի ակնկալեք, թե Փաշինյանը երբևէ կգնա սեփական իշխանության թուլացման և կվերացնի Սերժ Սարգսյանի ստեղծած սուպերվարչապետական կառավարման բուրգը։ Մնում է հասկանալ ամենակարևորը. կունենա Փաշինյանը բավարար հմտություններ և կարողություններ՝ այդ համակարգն օգտագործել իր իշխանությունը երկարաձգելու համար։ Արդեն սկսում եմ կասկածել…»,- գրել նա:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am