Նարգիլե ծխողի կողմից մեկ սեանսի ընթացքում ներշնչված ծխի քանակը համարժեք է 100 և ավել սիգարետ ծխելուն. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է առողջության վրա նարգիլեների ազդեցության մասին.

«Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար:
Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը:
Բացի ծխախոտից և ծխից հասցված վնասներից, նարգիլեն վտանգավոր է նաև համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ այն սովորաբար ծխում են խմբերով, երբ նույն ծխափողը փոխանցվում է մեկ անձից մյուսին:
Ինչպես ցույց է տաիս վիճակագրությունը, ամբողջ աշխարհում աճում է երիտասարդների և ուսանողների կողմից նարգիլեի օգտագործումը:
Նարգիլեի ծխի՝ առողջության վրա այլ կողմնակի ազդեցությունները
Ծխախոտը այրելու համար օգտագործվող փայտածուխը կարող է բարձրացնել առողջական ռիսկերը` արտադրելով մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ, մետաղներ և քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր:1,4 Նույնիսկ ջրի միջով անցնելուց հետո նարգիլեի ծուխը պահպանում է թունավոր նյութերի բարձր մակարդակը:4
Նարգիլեի ծխախոտը և ծուխը պարունակում են մի շարք թունավոր նյութեր, որոնք հայտնի են թոքերի, միզապարկի և բերանի խոռոչի քաղցկեղ, խցանված զարկերակների և սրտի հիվանդություն առաջացնելու հատկությամբ:
Նարգիլեի մեջ օգտագործվող ծխախոտի հյութերը նույնպես վտանգավոր են: Դրանք գրգռում են բերանի լորձաթաղանթը և մեծացնում են բերանի խոռոչի քաղցկեղ զարգացնելու ռիսկը:
Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ամեն օր նարգիլե ծխող կանանց երեխաները ծնվելուց ունեցել են առնվազն 100 գրամով փոքր կշիռ, քան չծխող կանանց երեխաները: Բացի այդ, ապացուցվել է, որ նարգիլե ծխողների երեխաները ունեն շնչառական հիվանդություններ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկ:
Նարգիլե և սիգարետներ
Թեև շատերը կարծում են, որ նարգիլե ծխելը պակաս վնասակար է, այն կրում է նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը: Նարգիլեն նույնպես նիկոտինի՝ բարձր կախվածություն առաջացնող քիմիական միացության աղբյուր է, որը առկա է բոլոր ծխախոտային արտադրանքներում:
Քանի որ նարգիլեի ծխին միանում է նաև այրվող փայտածուխի ծուխը, նարգիլե ծխելուց կլանվում է ավելի մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Նարգիլե ծխելու տիպիկ սեանսի ընթացքում կլանվում է մինչև 90 000 միլիլիտր, իսկ սիգարետ ծխելու ընթացքում՝ 500-600 միլիլիտր ծուխ:
Այսպիսով, նարգիլե ծխողի կողմից մեկ սեանսի ընթացքում ներշնչված ծխի քանակը համարժեք է 100 և ավել սիգարետ ծխելուն:
Նարգիլե և երկրորդային ծուխ
Սիգարետի այրումից անջատված ծխի պես չծխողների համար վնասակար է նաև նարգիլեի երկրորդային ծուխը: Ավելին, այն պարունակում է ոչ միայն ծխախոտի, այլև ջերմության աղբյուրի (օրինակ՝ փայտածուխի) արտազատած ծուխը:
Ծխախոտ չպարունակող նարգիլե արտադրանք
Շուկայում առկա ծխախոտ չպարունակող նարգիլեները նույնպես արտադրում են թունավոր նյութեր, որոնք զգալի բարձրացնում են ծխելու հետ կապված տարբեր տեսակի քաղցկեղներ, սիրտանոթային և թոքերի հիվանդություններ ունենալու ռիսկերը»,-նշել է նա:

դիտվել է 809 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am