Հայտնաբերվեցին «Տոռմուզը», «Հալոգենն» ու «Ժիդկոստը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արաբկիրի ոստիկանները մի քանի դարանակալումներ կատարելու արդյունքում Կոմիտաս պողոտաից քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների հետ, իրացնելով համատեղ գործողություններ, գողություն կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս եղել են ВАЗ 2121 մակնիշի 35 XN 114 համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Տոնոյանը, ով վարելիս է եղել Niva-ն, նրա ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Ավետիսյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր օր-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշով 2018 թ.-ի հոկտեմբերից գտնվում էր հետախուզման մեջ և դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Սահակյանը: Պարզվել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել ու այս տարվա փետրվարի 9-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Է. Տոնոյանը, Վ. Ավետիսյանը գողացել են Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան 71 շենքի բակում կայանված, 64-ամյա Զավեն Մալյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և գողացված համարանիշները ամրացրել են Է. Տոնոյանի վարած Niva-ի վրա, որպեսզի գողություն կատարելու նպատակով ինչպես փչել է «ծակ պրոֆեսորների» ուղեղում, չբռնվեն: Է. Տոնոյանի ավտոմեքենայի իրական համարանիշները եղել են 04 GG 404: Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ փետրվարի 8-ին դարձյալ գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում եռյակը Արաբկիրի վարչական շրջանի Կոմիտաս 49 շենքի բակում թալանել են Լիլիթ Ոսկանյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Ոստիկանները պարզել են նաև, որ եռյակը միայն Արաբկիր վարչական շրջանում կատարել է Mercedes մակնիշի շուրջ 10 ավտոմեքենաներից գողություններ, հիմնականում տանելով կողային հայելիներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը ունեցել է նաև մականուններ: Է. Տոնոյանին ընկերական շրջապատում ասում են «Տոռմուզ», Վ Ավետիսյանին «Հալոգեն», իսկ Հ. Սահակյանին՝ «Ժիդկոստ». Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am