3 հարց է լուծվում

Հայկական հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելությունը Սիրիա ուղարկելը Հայաստանի համար կարևոր է մի քանի գործոններով պայմանավորված։ Դրանք այսօր ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Այդ գործոններն են․ Հայաստան-Սիրիա բարեկամական կապեր, ավելի գլոբալ՝ հայ ու սիրիացի ժողովուրդների բարեկամական կապերը, Հայաստանի Հանրապետություն – սիրիահայ համայնք կապերը, Հայաստանի Հանրապետության միջազգային դերակատարումը։ Սա, ըստ արաբագետի, Հայաստանի դրական չեզոքության մոտեցման որակական նոր փուլ է։ Չնայած այդ չեզոքությանը, արաբագետը հիշեցնում է, որ հայկական կողմը կապերը հիմնականում պահում էր սիրիական կառավարության հետ, քանի որ հենց կառավարության վերահսկողության տակ եղած շրջաններում է ապրում տեղի հայ համայնքը։ Չունենալով զգալի ռեսուրսներ, Հայաստանը միևնույն է միջազգային անվտանգության մեջ սեփական ներդրումն է ունենում այս հարցով, և ըստ արաբագետի, դա նկատվելու է դերակատարների կողմից։ «Եթե ես փորձեմ նաև հնարավոր խնդիրներ մատնանշել, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, գոնե ինձ համար՝ որպես փորձագետի, ամենառիսկային իրավիճակը կապված է մեր մասնագետների անվտանգության հետ, քանի որ ի վերջո հակամարտությունը վերջնականապես դեռ չի հանգուցալուծվել Սիրիայի տարածքում, դեռևս կա ահաբեկչական որոշակի վտանգ։ Անշուշտ այս վտանգը կա»,- ասում է արաբագետն ու բացատրում՝ ինչ է արվել այդ սպառնալիքները նվազեցնելու համար։ Նա հիշեցնում է, որ առաքելության գործուղման վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ 6 ամիս առաջ, ու ենթադրում է, որ այս ամիսների ընթացքում հայկական կողմը ձեռնարկել է անվտանգության երաշխիքների ձեռքբերման քայլեր։ Պետրոսյանը նաև հիշեցնում է, որ այն շրջանը, որտեղ գործելու է հայկական առաքելությունը, բավական անվտանգ շրջան է։ Նրա խոսքով՝ 2016-2017 թվականներից, երբ սիրիական իշխանությունները հայտարարեցին Հալեպի վերջնական ազատագրման մասին, այնտեղ իրականացվել են անվտանգության ապահովման գործողություններ ու վերականգնվել են ենթակառուցվածքներ։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am