«Քոչարյանի գործի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում». Հայկ Ալումյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր Հայելի ակումբում լրագրողներին տեղեկացրել է, որ բացառված է, որ պարոն Քոչարյանն ազատության մեջ մնալով՝ մի էնպիսի հանդիպում ունենա, որի մասին պետությանն անմիջապես տեղյակ չդառնա: «Այդ պայմաններում մենք ասում էինք՝ բոլոր ուրիշ հնարավոր տարբերակաների մեջ այս տարբերակում ամենաքիչն է հավանականությունը, որ անձը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը և պետությունն այդ մասին չիմանա»,- ասել է նա: Այնուհետև անդրադառնալով փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճռին, որով մերժվեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, նծել է, որ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 հոգու, սակայն 2009 թվականին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը փոխվել է, որի արդյունքում այդ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ «Պատճառաբանում էին, որ փոփոխված 300.1 հոդվածը վատացնում է մարդու վիճակը, հետևաբար՝ իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով՝ այդ 7 հոգին խուսափեցին պատասխանատվությունից, քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Մեր փաստարկներից մեկն այն է, որ այդ ստանդարտը պետք է կիրառվի նաև Քոչարյանի դեմ, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ ամենն այն ժամանակվա վեց դատախազների տեսակետն է եղել։ Մեր Դատախազությունը հաշվի չի առնում, որ ըստ Սահմանադրության՝ Դատախազությունը միասնական համակարգ է։ Մարդու ճակատագիրը չի կարող կախված լինել այն բանից, թե տվյալ պահին դատարանում որ դատախազն է, անձի նկատմամբ այս աստիճանի սուբյեկտիվ մոտեցում չպետք է լինի: Այսօր պարոն Քոչարյանի գործի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ։ Կա Մուշեղ Սաղաթելյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը, և դժվարանում ենք պատկերացնել, թե ինչու են փորձում այդ վճիռն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ, քանի որ այնտեղ չկա այնպիսի բան, որը որևէ կերպ կարող է ամրապնդել Քոչարյանի մեղսագրվող մեղադրանքները»,- ընդգծել է Հայկ Ալումյանը։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
«Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am