Շտապ. Խուզարկություններ Շիրակի մարզում. ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 8-ին Ռուստամ Կ-ի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին- դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ, ինքնաձիգի 2 գազամխոց, 60-ից ավելի ինքնաձիգի տարբեր դետալներ` դատարկ պահունակից ու զարկանաձգանային մեխանիզմից մինչև ատրճանակային բռնակ, և մեկ զրահաբաճկոն: Ռուստամ Կ-ն հայտնել է, որ զինամթերքը ձեռք է բերել 1990թ. խորհրդային բանակում ծառայելու ժամանակ` Արցախի ինքնապաշտպանական ուժերին ուղարկելու նպատակով: Բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, մեկ այլ քրեական գործի շրջանակներում, Ախուրյանի ոստիկանները նույն օրը խուզարկություն իրականացրին նաև Մայիսյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բ-ի տանը: Նկուղում պոլիէթիլենային 2 պարկերի մեջ հայտնաբերվել է 430 գրամ ընդհանուր կշռով կանեփանման չորացրած զանգված, պոլիէթիլենային փաթեթի մեջ` կանեփանման բույսի սերմնահատիկներ, տանիքից` ապակե տարայի մեջ կանեփանման կանաչ գույնի զանգված, խոհանոցից՝ բաժակի մեջ լցված կանեփանման բույսի սերմեր: Ոստիկանները ննջասենյակներից մեկից հայտաբերեցին նաև 8 տարբեր չափերի դանակ, 15 կրակված և 4 չկրակված որսորդական փամփուշտ, «Ֆաբարմ» տիպի 12 մմ տ/չ որսորդական օդաճնշիչ զենք, «ՍՎՌ-25» 4.4 մմ տ/չ գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակի գնդանման փամփուշտներ, նշված զենքերի փաստաթղթերը և Անդրանիկ Բ-ի որսորդական վկայականը: Բուսական զանգվածների վերաբերյալ Անդրանիկ Բ-ն հայտնել է, որ նշվածները` կանեփ թմրամիջոց են, պատրաստել է տան պարսպի մոտակայքում վայրի աճած կանեփի թփերից, օգտագործելու համար: Հետագա միջոցառումներով, փետվարի 8-ին խուզարկություն կատարվեց նաև Ազատան գյուղի հյուրանոցային համալիրում: Նշված համալիրի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է առանց տուփերի, պիտակի կամ մակնշման 43 կանաչ և 2 սպիտակ դեղահաբ, իսկ նկուղում` էլեկտրական կշեռք, հողով լցված 336 դույլերում եղել են կանեփանման բույսի ծիլեր ու ցողուններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս-ին հայտնաբերելու ուղղությամբ: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է հետագա պարզաբանումների համար: Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am