«Դավիթ Անանյանի՝ այս փոփոխության առաջարկը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն, քանի որ նրա համար այլ ճանապարհներ չեն մնացել այլևս». Կարեն Կարապետյան

Փետրվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով կառուցվածվածքային փոփոխություններ տեղի ունեցան Պետական եկամուտների կոմիտեում։ Որոշվեց կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։ Այս փոփոխության նպատակահարմարության մասին 168.am-ը զրուցեց ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության (ՕՀՎ) պետ Կարեն Կարապետյանի հետ, ում գործունեությունը, ըստ նրա, խոչընդոտվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից։ – Հայտնի է, որ Ձեր գործունեությունը կասեցված է արդեն հայտնի պատճառներով։ Այնուամենայնիվ, որպես դեռ ՕՀՎ դե յուրե պետ՝ ի՞նչ կարծիք ունեք երկու ստորաբաժանումների միավորման մասին։ – Քանի որ հետաքննության վարչությունը հետաքննում է ՊԵԿ բոլոր ստորաբաժանումներից ստացված անհրաժեշտ նյութերը, այլ ոչ թե՝ միայն ՕՀՎ-ի, ուստի իր կարգավիճակով այն պետք է լինի անկախ, առանձին կառուցվածքային ստորաբաժանում։ Նույն հաջողությամբ և նույն տրամաբանությամբ կարող էին այն միավորել ստուգումների կամ այլ վարչության հետ։ Դեռևս նախորդ իշխանության ժամանակ մի անգամ արդեն միավորվել են ստորաբաժանումներ՝ կոնկրետ անցանկալի մարդուց ազատվելու սուբյեկտիվ նպատակի համար, բայց հասկացել են, որ դա սխալ որոշում է։ Բացի դրանից, ՊԵԿ կանոնադրությունն ու կառուցվածքը վարչապետը հաստատել է 2018թ. հունիսին, և այն ժամանակ այս անհրաժեշտությունը չկար։ Ուրեմն ինչո՞ւ է դա հիմա արվում։ Ակնհայտ է, որ այդ փոփոխությունը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն, քանի որ Դավիթ Անանյանի համար այլ ճանապարհներ չեն մնացել այլևս։ Ես կարծում եմ, որ Անանյանը վարչապետին հերթական անգամ թյուր հիմնավորումներ է տրամադրել՝ ճիշտ չներկայացնելով երկու ստորաբաժանումների գործառույթները, այլապես դժվար թե նա այդ որոշումը կայացներ։ Ես վստահ եմ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ կիսում են իմ կարծիքը ու համարում, որ դրանք պետք է մնային՝ որպես առանձին ստորաբաժանումներ։ Ի դեպ, ասեմ, որ ամիսներ առաջ ինձ արդեն տեղեկացրել էին, որ այդպիսի նպատակ ունեն, և համակարգում բոլորը գիտեն այդ մասին։ – Ձեր նկատմամբ 2-րդ ծառայողական քննությունն էր նշանակված։ Ի՞նչ փուլում է այն գտնվում։ – Երկրորդ ծառայողական քննությունը նույնպես կարճվեց, և թվում էր, թե այլևս ոչ մի խոչընդոտ չկա, ու ես կարող եմ վերադառնալ իմ աշխատանքային գործառույթներն օրենքով սահմանված կարգով կատարելուն, սակայն ՊԵԿ-ից դեռ չեն արձագանքել այս որոշմանը։ Սպասում եմ։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
«Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am