Հին ավանդույթներ նոր կառավարությունում. Ավինյանն իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ էր, մի հանձնարարական իջեցրեց, որ բոլոր նախարարներն անպայման նիստից հետո իջնեն եւ պատասխանեն լրագրողների հարցերին։ Սրանից լրագրողները ոգեւորվեցին, բայց շատ արագ էլ հիասթափվեցին, քանզի նախարարների մեծ մասը շարունակում էր «ծլկել» ետնամուտքից։ Արդյունքում մնացին մի քանի «համարձակներ», որոնք չէին վախենում լրագրողների միջով անցնել ու հարցերին պատասխանել։ Նույնը շարունակվեց նաեւ Կարեն Կարապետյանի օրոք։ Թվում էր, թե իրավիճակը կփոխվի Նիկոլ Փաշինյանի ժամանակ, մեզ համար հասանելի կլինեն կառավարության բոլոր անդամները՝ վարչապետից սկսած, բայց, ավաղ, այդպես չէ։ Վարչապետը, ճիշտ է, լրագրողների հետ շփվող պաշտոնյա է, բայց նիստից հետո նա այլեւս չի իջնում ներքեւ, միայն նոր նշանակված ժամանակ էր իջնում լրագրողների կամ ցուցարարների մոտ։ Հիմա ոչ միայն վարչապետը չի իջնում, այլեւ նրա նախարարները։ Չի եղել մի դեպք, երբ նիստից հետո գլխավոր մուտքով իջնեն փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը։ Վերջինս իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում եւ մաքսիմալ քիչ է շփվում լրագրողների հետ, զբաղված է միայն անդրկուլիսյան ինտրիգներով։ Չեն իջնում նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրանք հեռանում են հետնամուտքից՝ նստելով կառավարության ներքին բակում կայանված իրենց մեքենաները։ Հիմնական իջնողներն են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Դրա համար էլ լրագրողները ստիպված են լինում երբեմն նրանց տալ հարցեր, որոնք նրանց կոմպետենցիայի շրջանակներում չեն։ Կարճ ասած՝ նույն իրավիճակն է, ինչ ՀՀԿ-ի օրոք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 74 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am