Ավտոմատ, մահակ, 10-ից ավելի բերման ենթարկվածներ. Երևանում զինված բախում է կանխվել /տեսաշար/

Փետրվարի 8-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ( բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ (քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի) գլխավորությամբ քննչական ճիշտ և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն ստանալով, բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում՝ վերցնելով օպերատիվ հսկողության տակ ու այսօր ոստիկանների և քննիչների գրագետ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց բնում, քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն անել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ, ատրճանակ և բիտա: Քիչ առաջ վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Նշված հանցագործության փաստով քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը: Մանրամասները այս պահին SHAMSHYAN.com-ը չի հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով, սակայն գովելի է, որ ոստիկաններն ու քննիչները մայրաքաղաքում կանխեցին մի նոր «Տեցի կռուգ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ ռազբորկան ինչպես ժողովուրդն է ասում՝ ռուլիտ էին անում բանտից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության քրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերված ավտոմատի զննություն են կատարում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 202 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am