Ո՞ր շերտի վրա է այժմ հենվում այս կառավարությունը և ինչքա՞ն այն կդիմանա

Շատ ուշագրավ բան է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի կառավարության շուրջ։ ԱԺ արտահերթ ընտրություններում 70 տոկոս հավաքած ուժի ձևավորած կառավարության ծրագիրը քննադատում են բոլորը՝ և՛ յուրայինները, և՛ ընդդիմախոսները։ Բուն կառավարության կազմից ու «Իմ քայլը»խմբակցությունից դուրս չկա գեթ մեկը, ով ծրագրի մասին դրական արտահայտվի։ Առայժմ միակ մարդը, ով դրական է գնահատել կառավարության ծրագիրը, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էր, այն էլ պարզվեց, որ դա սարկազմ է։ Հակոբյանը, այսպես ասած, ձեռ էր առնում ծրագիրը։ Նա դրական էր գնահատել ծրագիրն այն պատճառով, որ նախկինում փաշինյանենց հնչեցրած սուտ խոստումները տեղ չէին գտել այդ փաստաթղթում։ Այսինքն՝ նրա ասածից ստացվում է, որ ծրագիրը լավն է զուտ այն պատճառով, որ վատն է, քանզի կարող էր ավելի վատը լինել, եթե խաբեությունն ու պոպուլիզմը տեղ գտնեին այդտեղ։ «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող Փաշինյանի կառավարությունը ոչ միայն հեղափոխական աճի խնդիր չի դրել ու խոստում չի տվել, այլ դեռ մի բան էլ հակահեղափոխական քայլեր է նախատեսել՝ զուգահեռաբար խուսափելով որևէ կոնկրետ արդյունք մատնանշելուց։ Հետաքրքրական է, որ յուրայինները, մասնավորապես սորոսական շրջանակները նույնպես հարվածում ու հակահեղափոխական են գնահատում կառավարության ծրագիրը։ Դատելով ամենից՝ Փաշինյանն իր ներքին ու արտաքին էկլեկտիկ քաղաքականությամբ, բոլորին դուր գալու, աջից ձախ ու ձախից աջ նետվելու, հստակ տեսակետներ չունենալու և պետության կառավարումը հանրահավաք անելու հետ շփոթելու արդյունքում հայտնվել է օտարների ու յուրայինների մեջ օտարի կարգավիճակում։ Նրան քննադատում են ինչպես երեկվա գործընկերները, այնպես էլ հպարտ քաղաքացիների այն հատվածները, որոնք իրենց մաշկի վրա կամաց–կամաց տեսնում են ստերի շտեմարանը։ Տեսնում ու դժգոհում են։ Ո՞ր շերտի վրա է այժմ հենվում այս կառավարությունը և ինչքա՞ն այն կդիմանա։ Հայկ Ուսունց  7or.am 

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am