Իշխանությունները կոծկում են, տղաներին ներքաշելու են մի արյունոտ գործողության մեջ. Տիգրան Խզմալյան

«Սիրիա զորք ուղարկելը ողբերգական  եւ քաղաքական  դաշտում հանցագործության եզր ունեցող սխալ է, սա խոշորագույն խնդիր է, որը մեր հասարակությունը չի գիտակցում, իսկ դրա պատճառն այն է, որ նոր իշխանությունները փորձում էին կոծկել այդ խնդիրը եւ առայժմ դա նրանց հաջողվում է»,- Henaran.am ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը, ասաց « Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ հիմնադիր անդամ Տիգրան Խզմալյանը: Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա՝ Հալեպ: Այս մասին Ֆեյսբուքում գրել էր Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Խզմալյանն ասում է, ամռան ամիսներից սկսած եւ հատկապես  սեպտեմբեր-հոկտեբեր ամիսներին բազմիսց ահազանգել են խնդրի մասին  եւ անգամ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ նախաձեռնել: Նրա խոսքով, վտանգենրն ակնհայտ են: «Հայաստանը սրանով հակադրվում է քաղաքակիրթ աշխարհին՝ Միացյալ Նահանգներին եւ Արեւտյան ռազմական դաշինքին, որը Սիրիայում Ռուսաստանին հակառակ  նպատակներ էր հետապնդում: Այս քայլով Հայաստանի իշխանությունները Պուտինին հաճույք պատճառելու, քծնելու համար վտանգի տակ են դնում մահմեդական երկրներում ապրող հայերի անվտանգություն: Վստահ եղեք, որ մեր թշնամիները չեն վարանելու սա կրոնական քողի տակ արված գործություն ներկայացնելուց եւ Արեւելքից մինչեւ  Կենտրոնական ասիա ապրող հայկական համայնքները թիրախ են դառնալու իսլամական ծայրահեղականների  համար»,-ահազանգում է Խզմալյանը Խզմալյանի խոսքով, այս խնդիրներն անտեսելն անհնար է եւ դժվար թե մեր կառավարությունը դա չգիտակցեր. «Ժամանակին ինչպես կռահում էինք եւ ինչպես ամիսներ առաջ հաստատեց Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանին էլ է առաջարկ եղել եւ նա հենց այս պատճառներով մերժել է Պուտինի հորդորը: Թե ինչու  է դա պետք Պուտինին, նույնպես պարզ է, հասկանալի է, որ սակրավորների քանակությունը ռազմական առումով նշանակություն չունի, բայց դա ահռելի քաղաքական նշանակություն ունի, որովհետեւ, ես վախենում եմ, որ մեր տղաներին ներքաշելու են մի արյունոտ  գործողության մեջ, որն ամենաուժեղ կապերով է հաստատելու հայ-ռուսական չարաբաստիկ կապը՝ արյունով: Եթե այդ խարանը ընկնի հայոց բանակի վրա, իսկ ռուսները իրենց զոհերի մասին չեն բարձրաձայնում, եթե դրան ավելանան արդեն ոչ թե հայազգի, այլ ՀՀ քաղաքացիներ, սա թալակ է. պաշտոնական Երեւանը եւ ոչ միայն  պետությունը, այլեւ ողջ հայ ժողովուրդը՝ համայնքներով հանդերձ, ներքաշվելու է  շատ վտանգավոր զարգացումների մեջ»: Խզմալյանի խոսքով, այստեղ քաղաքակրթական խնդիր էլ կա: Հայաստանը հայտնվել է Վենեսուլայում տեղի ունեցած գործընթացները չճանաչող երկրների թվում , որտեղ նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան է, իսկ Սիրիայի պարագայում,  մենք միակ պետությունն ենք, որը Ռուսաստանի հետ միասին է գործելու: Ըստ Խզմալյանի  այս քայլը Հայաստանին որեւէ բան , բացի Պուտինին հաճոյանալուց չի տալու, որեւէ այլ՝ ռազմավարական , քաղաքական  կամ տնտեսական նպատակ լինել չի կարող: «Սա ամենասարսափելին է, որը կարելի է պատկերացնել: Ստացվում է, որ նախին իշխանությունն ավելի խոհեմ է գտնվել եւ հրաժարվել է  այդ քայլից, դրա վկակյությունը Լուկաշենկոյի հայտարարությունն է, որը չի հերքվել եւ սա աններելի է»,-նկատում է Խզմալյանը: Հավելենք, որ ՊՆ խոսնակը նշել է, որ հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:  

դիտվել է 445 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am