Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը

Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը Փաշինյանի իշխանության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ թե՛ վարչապետը, և թե՛ նրա թիմի մի շարք անդամներ դեռևս չեն ապրել այն կարևորագույն տրանսֆորմացիան, որն իրենց թույլ կտար լրագրողից, քաղաքացիական ակտիվիստից, միտինգավորից վերածվել իրական պետական գործչի: Երբ Փաշինյանն իր իսկ սեփական լրատվամիջոցով նյութ է դնում հետևյալ վերնագրով՝ «X նախարարը բերման է ենթարկվել Ազգային ժողով «Իմ քայլը» խմբակցության կողմից», իսկ հաջորդ նյութով հարց էր տրվում, թե էլ ով է բերման ենթարկվելու, վարչապետը չի հասկանում, որ նման վերաբերմունք ցուցաբերելով բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ նա այդ մարդկանց դելեգիտիմիզացնում է իրենց իսկ ենթակաների մոտ: Կամ երբ քաղաքական իրավիճակից ելնելով՝ ոմանք իրենց թույլ են տալիս ոստիկանապետին հրապարակավ վիրավորել դատարանի դահլիճում և դրա համար խիստ պատիժ չեն կրում, ապա դրանով հարված է հասցվում ամբողջ ոստիկանական համակարգին: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անկեղծ դա չի հասկանում և չի էլ հասկանում դրա վտանգը պետության համար: Դատեք ինքներդ անգամ զուտ կենցաղային օրինակով. եթե քարտուղարուհու ներկայությամբ վիրավորում և նվաստացնում ես նրա ղեկավարին կամ էլ նրա ղեկավարին գրեթե պետական լրատվական գործակալության կարգավիճակ ունեցող ԶԼՄ-ով ես նվաստացնում, ապա չզարմանաս, որ մի օր, պատկերավոր ասած, քարտուղարին անգամ սուրճ չի դնի իր ղեկավարին: Պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը սկսվել էր դեռ այն պահից, երբ Փաշինյանի լրատվամիջոցը հրապարակեց Մանվել Գրիգորյանի նկարը մեկուսարանից: Ոմանք, իհարկե, բերանները բաց ծափ էին տալիս, բայց չէին հասկանում, որ փաստացի այցելություններ ապահովելու և ինքնահաստատվելու համար իշխանությունները պատրաստ են արժեզրկել ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը՝ որպես կարևորագույն պետական կառույց: Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am