«Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի: «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար: Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», – ասել է կառավարության ղեկավարը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող և մի շարք այլ հարցերի: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am