«Հարկային նոր օրենսգիրք. լուծումներ, թե՞ նոր խնդիրներ». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված ծառայությունները տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, շրջանառության հարկի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ: Ի՞նչ հետևանքների կբերի սա. այս հարցին անդրադարձան բազմաթիվ փաստաբաններ: Իհարկե առաջին հերթին կբարձրանան մատուցվող ծառայությունների գները։ Արդյունքում հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Իսկ փաստաբանների ծառայությունից օգտվում են հասարակության ամենատարբեր շերտերը և հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների և հարցերի վերաբերյալ ստանում են ծառայություններ: Այստեղ եմ ուզում եմ ևս մեկ անգամ անդրդառնալ Ֆինանսների փոխնախարարի զավեշտալի հայտարարությանն այն մասին, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ «Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։ Կամ փոխնախարարը ծանոթ չէ փաստաբանների գործունեությանը, կամ էլ պարզապես չի պատկերացնում ինչ է մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն, ընդհանրապես։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի հայտարարության համար փոխնախարարն իհարկե պատասխան կտար, քանի որ հասարակությունը հանցագործների և ոչ հանցագործների բաժանելը շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ ու՞ր մնաց մարդու բացարձակ արժեք լինելու մասին սկզբունքը։ Ո՞րն է փոփոխության նպատակը: Կարելի է ենթադրել, որ փոփոխությունն ուղղված է փաստաբանության ինստիտուտի թուլացմանը, եթե բացառենք շրջանառվող լուրերն այն մասին, որ այս կերպ վրեժխնդիր են լինում այն անհարմարությունների համար, որ պատճառում են փաստաբանները հնչեղություն ունեցող տարբեր գործերով հանդես գալիս կամ «միջին խավին» գրագետ իրավական լուծումներ առաջարկելիս։ Հարկային օրենսգրքի վերը նշված փոփոխությունը հարվածի տակ են դնում հասարակության կարևոր ինստիտուտի գործունեությունը՝ փաստաբանական կառույցի, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր և միջին ընկերություններին: Այս փոփոխություններից ստացված օգուտներն այնքան չնչին կլինեն հասցված վնասների համեմատությամբ: Դատաիրավական համակարգի անկատարության և իրավապաշտպան կազմակերպությունների գրեթե կազմալուծված իրականության պարագայում, այսօր կայանում է փաստաբանական ինստիտուտը, և պայքարի առաջին գծում են հայտնվում պրոֆեսիոնալ և հետևողական փաստաբաններ: Եթե դա էլ կոտրվի, ապա դա կբերի իրավական համակարգում ամենաթողության»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am