«Եվրասիական հեռախոսազանգեր․ ո՞ր երկրների առաջնորդների հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը». ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանի հոդվածը՝ «Եվրասիական հեռախոսազանգեր․ որ երկրների առաջնորդների հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը» թեմայով. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ 2018-ի մայիսի 8-ից սկսած, 17 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։ Հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, տեղի է ունեցել հենց 2018-ի մայիսին։ Այդ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, անվանի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հեռախոսազրույցների հաճախականությամբ երկրորդ ամիսը 2018-ի հուլիսն է, որի ընթացքում ՀՀ վարչապետը հեռախոսային զրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի աշխարհագրությանը, ապա ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ նախագահի հետ։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` տեղի է ունեցել այդպիսի 5 հեռախոսազրույց։ Ընդ որում` 2018-ի դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի են ունեցել միանգամից երկու հեռախոսազրույցներ՝ կապված գազի գնի հետ։ Այս երկու հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ, սակայն, ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում չկան։ Ուշագրավ է նաև հեռախոսազանգերի աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Այսպես` Նիկոլ Փաշինյանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Բացի դա, բոլորովին վերջերս՝ 2019-ի հունվարի 29-ին, Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ըստ այդմ, 17 արձանագրված հեռախոսազրույցներից 9-ը տեղի են ունեցել եվրասիական գործընկերների հետ։ Կապված ՀՀ վարչապետի մյուս հեռախոսազրույցների հետ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին զրուցել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ, իսկ արդեն այս տարվա հունվարի 23-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն ՀՀ վարչապետի կայքում չկա, իսկ դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հենց Փաշինյանը։ Հարկ է նաև արձանագրել, որ իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի հեռախոսազրույց չի ունեցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ, չնայած՝ ԵՄ առաջատար երկրներից Ֆրանսիայի և Գերմանիայի հետ արդեն իսկ գրանցվել են երկկողմանի պաշտոնական այցեր»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am