Հրաչյա Հակոբյանը միջորդավորված խաղադրույք է կատարել ու պարտվել (տեսանյութ)

Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել, թե ԱԺ ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փակ քննարկում է անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ և առցանց տիրույթում արգելելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ և այդ քննարկմանը հրավիրել է մի քանի լրատվամիջոցների։ ArmDaily.am-ի հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը նշեց, որ լրատվամիջոցներն ընտրվել են պատահականության սկզբունքով․‹‹Չէինք կարող բոլորին հրավիրել։ Եթե հաղորդագրություն տարածեինք, միգուցե բոլորն էլ ցանկություն հայտնեին մասնակցելու և տեխնիկապես հնարավոր չէր լինի այդ հանդիպումն իրականացնել։ Հնարավոր է՝ բոլորի ներկայությամբ բովանդակալից քննարկում չլիներ։Նշեմ, որ լրատվամիջոցներն ընտրվել են պատահականության սկզբունքով››։ Նա նաև նշեց, որ հաջորդիվ էլի քննարկումներ կլինեն այդ թեմայով։ ‹‹Սխալ տեղեկություն է տարածվել, թե լրագրողների հետ եմ հանդիպելու։ Ես քննարկման եմ հրավիրել կամ լրատվամիջոցների ղեկավարներին, կամ գովազդի պատասխանատուներին, քանի որ նախագիծը գովազդի մասին է։ Ի դեպ, կարդացի մի նյութ, որտեղ մի պայծառ միտք էր արտահայտված, թե այս նախագիծը լրատվամիջոցներ անկախության դեմ ուղղված քայլ է։ Սակայն նորից նշեմ, որ օրենքը վերաբերում է առհասարակ բուքմեյքերների, տոտոլիզատորների գովազդին և դա որակել մամուլի անկախության դեմ արվող քայլ, պարզապես ծիծաղելի է››,-հավելեց նա։ Այն դիտարկմանը, թե երբևէ խաղադրույք կատարել է, պատգամավորը նշեց․‹‹Առանձնապես հետաքրքրված չեմ խաղադրույքներով, նույնիկ ֆուտբոլով։Մի անգամ աշխարհի առաջնության ժամանակ ընկերոջս եմ 1000 դրամ տվել, որպեսզի խաղադրույք կատարի, սակայն պարտվել եմ››։ Տեսանյութը՝ ArmDaily.am-ի.

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am