Փաշինյանի նախկին աշխատակից, իսկ այսօր կալանավայրում գտնվող լրագրողը միջնորդություն է խնդրում

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին. Մեծարգո պարոն Փաշինյան, Հարգարժան տիկին Զոհրաբյան: Թող տարօրինակ չթվա, որ մի նամակով դիմում եմ Ձեզ՝ երկուսիդ։ Երկար մտածելուց հետո գնացի այս քայլին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիներ միասին աշխատել ենք «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2015թ-ի ապրիլի 20-ից անազատության մեջ եմ։ Մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Կալանավայրում նորից՝ ակամա ներգրավվեցի նոր հանցագործության մեջ, քանի որ անազատության պայմաններում դժվար է զերծ մնալ շրջապատող անցուդարձից։ 2018 թ. դեկտեմբերի 25-ին դատապարտվեցի ՀՀ քրօրենսգրքի 34-38-268 հոդվածի 2 մասի եւ 313 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Համակցելով չկրած պատժիս մասը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջնական պատիժ սահմանեց 2 տարի։ Այսինքն՝ ազատության մեջ կլինեմ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։ Չեմ վիճարկում իմ նկատմամբ կայացրած դատարանի վճիռները, չեմ էլ խնդրում քրգործի վերանայում։ Ազատության մեջ լինելուց հետո՝ ես որպես լրագրող կհետաքննեմ ու գուցե նոր ի հայտ եկած հանգամանքով հնարավոր լինի վերանայել առաջին քրգործս։ Խնդրանքս մեկն է՝ Ձեր օգնությամբ ու միջնորդությամբ, ինչու չէ՝ նաեւ երաշխավորությամբ օր առաջ լինել ազատության մեջ։ Անազատության մոտ 3 տարիները ինձ շատ բան սովորեցրին. փորձությունները հաղթահարելուց զատ՝ վերագնահատեցի մարդկային արժեքները, գիտակցեցի սխալներիս պատճառները։ Փոխվել եմ, ուղղվել, զղջացել եմ եւ ապաշխարում եմ։ 2018 թվականի դեկտեմբերին «Հանրային հայացք փակ աշխարհին» լրագրողական մրցույթում՝ արժանացա ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակին։ Հանձնելով այն՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը կարծիք հայտնեց, որ ես վերասոցիալականացվում եմ եւ հասարակությանը վերաինտեգրվելու փուլում եմ։ Նույն մրցանակաբաշխության շրջանակներում՝«Կալանավայրը՝ կրթավայր» հոդվածս արժանացավ նաեւ « Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հատուկ մրցանակին։ Կալանավայրում զուգահեռ լրագրողական գործունեությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներում հրապարակած բացառիկ նյութերի համար արժանացա Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի շնորհակալագրի։ Պարոն Փաշինյան եւ տիկին Զոհրաբյան.Դուք բազմիցս խոսելով կալանավայրերի խնդիրների մասին՝ նշել եք, որ անհատական մոտեցում է պետք յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ։ Եվ ուրեմն՝ գո՞ւցե սկսենք ինձնից։ Օրենքի շրջանակներում խնդրում եմ Ձեր միջնորդությունն ու երաշխավորությունը պատժիս մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով։ Իրավաբան չեմ, բայց իմ կարծիքով, ՀՀ գործող օրենքները թույլ կտան որպեսզի փոխվի իմ ռեժիմը։ Հավատում եմ Ձեզ ե’ւ որպես պաշտոնյաներ, եւ թե’ գործընկերներ, եւ թե’ ընկերներ: Խորին հարգանքներով՝ Արմենակ (Արմեն) Դավթյան, «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am