«Ազատ Արցախի» պատասխանը Սամվել Բաբայանին

Արցախի նախագահի խորհրդական, Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն արձագանքել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը: Տարածված հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «1. Պարոն Բաբայանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, եւ, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին... Դա թողնում ենք ընթերցողի դատին: 2.Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական հարթակներում քննարկված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ «Կազանյան» կամ «Մադրիդյան», եթե ընդունելի լիներ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար, ապա վաղուց այն կենսագործված կլիներ: 3. Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած «հայտնի» հանդիպումներին, ապա մեկ անգամ եւս շեշտում ենք, որ մեկ հանդիպում տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, իսկ երկրորդն ու երրորդը՝ Անվտանգության խորհրդի անդամների եւ ապա Արցախյան շարժման ակտիվիստների հետ՝ 2016թ.-ի հուլիսի 16-ին: Նշվածներից երրորդին, ի դեպ, Արայիկ Հարությունյանը չի մասնակցել: Հաշվի առնելով տվյալ հանդիպման մասնակիցների թվարկումները Ս. Բաբայանի կողմից՝ պետք է որ այդ մասին նա տեղեկացված լիներ, եւ հարց է առաջանում կրկին, թե ինչու նա անտեսել է այդ հանգամանքը: 4. Չենք զլանա հուշել Սամվել Բաբայանի գրասենյակին, որ իրենց կողմից 2016-2017թթ. վերագրվող կազանյան գործընթացը տեղի է ունեցել 2011թ. հունիսին, եւ դրա մասին բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ ու մամուլի հրապարակումներ կան. պարզապես պետք է փաստերը ստուգել, հետո մերկապարանոց հայտարարություններ անել: 5. Կրկին անդրադառնալով բանակցային գործընթացում քննարկված տարբերակներին՝ ցանկանում ենք նշել, որ 2014թ.-ին Արայիկ Հարությունյանը, լինելով Արցախի Հանրապետության վարչապետ, հրապարակավ արտահայտվել է այդ ժամանակահատվածում քննարկվող «Մադրիդյան սկզբունքների» անընդունելի լինելու մասին (տե՛ս «Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ #2», 27 հուլիսի, 2014թ., հղում): Եվ այս իմաստով նրա դեմ իրականացվող ցանկացած «մեղադրական ճառ» համարում ենք անընդունելի եւ ճղճիմ շահարկում: Իսկ որպես հետգրություն՝ նշենք, որ անցյալի վրա գիծ քաշելու, համերաշխության կոչեր անող գործիչը անհանդուրժողականության, ատելության եւ պառակտման մթնոլորտ չի հրահրում: Արցախում պատերազմը դեռ չի ավարտվել, եւ հայ ժողովրդի միասնական ջանքերով կռած հաղթանակը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ թե թուլացնել, այլ ամրացնել ներքին միասնականությունն ու հանդուրժողականությունը»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am