Շփման գծից վերջին նորությունները՝ արտահերթ թողարկմամբ

Երկար մտածելուց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ընդունել է առաջին մարդկային կորուստները՝ հայտարարելով, որ 12 զինծառայող է սպանվել: Բաքուն այս պահի դրությամբ ընդունել է միայն մեկ ուղղաթիռի եւ մեկ տանկի ոչնչացումը: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հաղորդում են, որ ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հրետակոծության հետեւանքով վիրավորված երկու երեխաների վիճակը կայուն ծանր է: 12-ամյա Վարդան Անդրեասյանը եւ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են: Հիշեցնենք, որ եւս մեկ երեխա` 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, մահացել է: Վիրավորների թվում է նաեւ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը:Նա լյարդի վնասվածք է ստացել, վիճակն այժմ ծանր կայուն է: Այս պահին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է լարված, շարունակվում են մարտերը տարբեր ուղղություններով: Այսօր երեկոյան ԱՄՆ-ից Երեւան վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի: Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ հարձակողական գործողություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում դատապարտել են ուժի կիրառումը եւ կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար: ՀԱՊԿ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Սեյրան Օհանյանի հետ ունեցել է հեռախոսազրույց, որի մանրամասները չեն հաղորդվում: Ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ռուսաստանի նրա գործընկեր Սերգեյ Լավրովը: Լավրովը բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ, նա կողմերին կոչ է արել ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am