«Սերժ Սարգսյանի կողմից տարածքային զիջումների պարտադրանք չի եղել»: Այդ մասին 24News-ի հետ hարցազրույցի ժամանակ ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ, այդուամենայնիվ, թեման ուշադրության կենտրոնում պահելը շատ կարևոր է։
Անդրադառնալով թեմայի շրջանակում տեղի ունեցած փակ հանդիպումներին՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ նման առաջարկ չի եղել։
«Ես եղել եմ մի այդպիսի հանդիպմանը, նման առաջարկ չի եղել: բացի այդ հանգամանքից՝ սահմանների և կարգավիճակի առումով չի կարող լինել վերադարձ անցյալին»,-ասել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ պատերազմն արդյունք է, խոսել հետևանքների վերացման մասին՝ առանց պատճառների հետ փոխկապակցելու, ճիշտ չէ:
«Այդ տարբերակը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Չի լինելու վերադարձ, լինի դա սահմանների կամ կարգավիճակի առումով: Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի մաս, և երբևիցե մեր սահմանները չպետք է լինեն այնպիսին, որ մեզ համար վտանգ ներկայացնեն»,-ասել է Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն օրերս հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 2016 թ.-ին Արցախի իշխանությանը պարտադրել է զիջումների գնալ, որին որևէ հակազդեցութուն չի եղել:
24news.am
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը